ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում. Mercedes-ում բռնկված կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ապրիլի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի խորհուրդների 5-րդ հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում: Գրել է «Շամշյանը»։

Հրշեջների աշխատանքը չծանրաբեռնելու համար տեղում նույն վաշտի պարեկներ Ռուբիկ Այդինյանն ու Հայկ Սարուխանյանը սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Դիլիջան քաղաքի բնակիչ 77-ամյա Ստեփան Բաղդասարյանին, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular