Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում Հայաստանը կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը հույս ունի, որ Եվրոպան ապագայում Հայաստանը կդիտարկի որպես եվրոպական մշակութային ընտանիքի և արևմտյան ժողովրդավարական քաղաքակրթության մի մասը։ Այս համատեքստում նա կարևորեց ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

Շվեդ պատգամավորն այդ մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման, ինչպես նաև Հարավային Կովկասի անվտանգության և բարգավաճման գործում ԵՄ-ի ունեցած դերակատարության մասին։

Էրիկ Հելսբորնը, խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հայտարարությունների, այդ երկրի կողմից Հայաստանի տարածքներ օկուպացնելու ու այդ գործողությունների հետևանքով Եվրոպական Միության կողմից Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, ընդգծեց, որ Եվրոպական Միությունում կան գործիչներ, որոնք, տնտեսական պատճառներից ելնելով, չեն ցանկանում դիմակայության մեջ մտնել Ալիևի ռեժիմի հետ՝ շեշտելով, որ ինքը դրանց թվում չէ։

Նա հայտարարեց, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել է  Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի շարունակման պարագայում քննարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Շվեդիայի ԱԳ նախարարին ուղղված նամակում Էրիկ Հելսբորնը մասնավորապես նշել է․  

«Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել Հայաստանի հետ սահմանին՝ սպանելով 4 հայ զինծառայողի (խմբ․ 2023 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանը մի քանի ժամ կրակել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող էր զոհվել): Այն հույսերը, որ Ադրբեջանն ավելի զուսպ դիրքորոշում կորդեգրի անցած աշնանը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, համարվում են ամոթալի: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա՝ որպես անկախ երկիր, և որ նրա տարածքն «Արևմտյան Ադրբեջան» է: Սահմանային ագրեսիան պետք է դիտարկել այս համատեքստում։ Չափազանց ցավալի կլիներ, եթե իրավիճակը վերաճեր ավելի մեծ բռնության կամ նույնիսկ նոր պատերազմի։ Դա կհանգեցնի հսկայական մարդկային տառապանքի, և դրանից պետք է խուսափել: Արտաքին աշխարհը՝ ներառյալ Շվեդիան, պետք է հանդես գա Ադրբեջանի իմպերիալիստական հռետորաբանության և ռազմական բռնության դեմ, օրինակ ՝ երկրի դեսպանին կանչելով բանակցությունների: Եթե բարելավումներ չլինեն, պետք է քննարկել երկրի դեմ պատժամիջոցները»։

Անդրադառնալով Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը՝ Հելսբորնը գոհունակություն հայտնեց ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքի առնչությամբ և հավելեց, որ առաքելությունը պետք է շարունակի իր լավ աշխատանքը։ Շվեդ պատգամավորը դրական համարեց դիտորդների թվաքանակն ավելացնելու որոշումը։

«Արևմտյան լրատվամիջոցները, իրավապաշտպան խմբերը և քաղաքական գործիչները, ինչպիսին ես եմ, պետք է շարունակեն ուշադրություն դարձնել ագրեսիայի ցանկացած դրսևորման և համոզվեն, որ աշխարհը տեղյակ է, թե ինչ է տեղի ունենում»,-ընդգծեց պատգամավորը՝ կարևորելով հատկապես ավելի սերտ տնտեսական և մշակութային համագործակցությունը ժողովրդավարական Արևմուտքի և Հայաստանի միջև։

Նա նաև կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի նման ագրեսոր երկրները որևէ երկրի վրա հարձակվելու ցանկության դեպքում երկմտանքի մեջ կլինեն, եթե հավաքական Արևմուտքը հարձակման սպառնալիքի առաջ կանգնած երկրին համարի «իրենցից մեկը»։ 

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ»
Ամենադիտված