Ոստիկաններն ու պարեկները Օշական գյուղի տներից մեկում հայտնաբերել են կախված տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան պարսպի երկաթյա անկյունակներում կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գ․ Օ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանում հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջը, իսկ մահացածը նշված տանը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։