ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրպագուն մտրակով ծեծել է ֆուտբոլիստին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ալ-Իթիհադ»-ի պարտությունից հետո երկրպագուն մտրակել է թիմի մարոկացի ֆուտբոլիստ Աբդեռազակ Համդալլաին:

Ապրիլի 11-ին «Ալ-Իթթիհադը» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում 1։4 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։ Համդալլան խփեց իր թիմի միակ գոլը։

Հանդիպման ավարտից հետո Համդալլան մոտեցել է երկրպագուներին։ Նա վիճաբանել է նրանց հետ և ջուր լցրել նրանց վրա։ Դրանից հետո երկրպագուներից մեկը՝ արաբական ավանդական հանդերձանք հագած, մտրակով երկու անգամ հարվածել է ֆուտբոլիստին։ Ի վերջո, մարզադաշտի աշխատակիցներին հաջողվել է հանգստացնել կողմերին։

Համդալլան «Ալ Իթթիհադում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 27 գոլի հեղինակ։

33-ամյա ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular