Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ուսումնասիրել է «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթել յանի նկատմամբ մեղադրանքը և երեկ հրապարակել է իր եզրակացությունը, այն է՝ նրանց հետապնդումը կրում է քաղաքական բնույթ՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։ Նրանք մեղադրվում են «խուլիգանություն» կատարելու մեջ՝ փոդքասթի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետին և իր կուսակիցներին ուղղված հայհոյանքների համար։ Քրեական գործով փոդքասթերներին սպառնում է 5 տարի ազատազրկում։ ՔԻՀԿ ամփոփ տեղեկանքում նշվում է, որ փոդքասթի վարողները նախապես զգուշացրել էին, որ ընթացիկ հատվածում կիրառելու են հայհոյանքներ, իսկ տեսանյութի քննարկվող հատվածը կրում էր 18+ նշումը։

Հաշվի առնելով, որ վիրավորանքը և ծանր վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված են՝ փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։ Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին։ Ն. Սամսոնյանի և Վ. Սաղաթել յանի նկատմամբ «առցանց խուլիգանության» քրեական մեղադրանքը, ըստ բովանդակության, նույնանում է վարչապետին ուղղված վիրավորանքի համար քրեական հետապնդման հետ։ Բլոգերների դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրանք գտնվում են անազատության մեջ, պայմանավորված է բացառապես նրանց օգտագործած թիրախային արտահայտություններով և չի կարող մեկնաբանվել որպես «խուլիգանություն»։

«Փաստորեն Հայաստանում վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացումը» կրում է ձևական բնույթ և դրա «փաստացի» հանցակազմը շարունակում է գործել՝ տվյալ դեպքում քողարկված որպես «առցանց խուլիգանություն»։ Իրավունքի անհամաչափ սահմանափակումը առկա է, անկախ այն հանգամանքից, թե այն պայմանավորված է ձևական առումով գործող օրենքով, իրավապահների գործելաոճով, թե օրենքի կամայական մեկնաբանությամբ»,-գրված է զեկույցի մեջ։

Ըստ այդմ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում քրեական վարույթում ներգրավված բոլոր մարմիններին՝ կալանքից անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթել յանին, դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող իրավականորեն անհիմն քրեական հետապնդումը, Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթել յանին տրամադրել արդար և համարժեք փոխհատուցում՝ ազատությունից ոչ իրավաչափ հիմքերով զրկված լինելու պատճառով, ձեռնպահ մնալ ապագայում քրեական օրենքի կամայական մեկնաբանություններից և համանման քրեական գործերի հարուցումից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)
Ամենադիտված