ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարվա վերջին վաճառքի կհանվի «Moskvich 8»-ը

ՖՈՏՈ

Այս նոր մոսկվացին նմանակում է չինական JAC Sehol X8 Plus-ը։ Այս քրոսովերը Չինաստանում վաճառվում է 2022 թվականից, իսկ նրա մոսկովյան «եղբայրը» շուկա պետք է մտնի 2024 թվականի վերջին։

«Մոսկվիչ» ավտոմոբիլային գործարանն առաջին անգամ ցույց է տվել, թե ինչպիսին է լինելու իր նոր մոդելը՝ «Մոսկվիչ 8»-ը։ Ըստ արտադրողի՝ սա ընտանեկան յոթ տեղանոց քրոսովեր է, որը բավական հարմար է ճանապարհորդության համար։

Նոր մոդելի դիզայնն առանձնանում է ռադիատորի զանգվածային ցանցով, որը ինտեգրված է լուսադիոդային առջևի օպտիկայով և հետևի LED օպտիկայի բնորոշ գծով ողջ բեռնախցիկի երկայնքով:

Չափերը- 4825 x 1870 x 1758 մմ, անիվային բազան - 2830 մմ:

«Moskvich 8»-ը համալրված կլինի GDI բենզինային շարժիչով (174 ձիաուժ) 7-աստիճան ռոբոտային փոխանցման տուփով։ Ներսում մեքենան կունենա թվային վահանակ՝ 12,3 անկյունագծով էկրանով, հեռախոսի անլար լիցքավորման հնարավորությամբ, 360 աստիճան տեսախցիկի համակարգ և սմարթֆոններին միանալու հնարավորություն. Apple CarPlay և Android Auto։

Ակնկալվում է, որ Moskvich 8-ի վաճառքը կսկսվի 2024 թվականի վերջին, գները կհայտարարվեն վաճառքի մեկնարկին մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular