Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավորություն կստեղծվի ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ջրային օրենսգրքում և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում: «ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը կառավարության լիազորության շրջանակներին վերապահմամբ:

Գարնանը գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված՝ դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։

Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Օրինակ՝ նշված գործընթացը հնարավոր է իրականացնել ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով, առանց ջրօգտագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել կայացնելու որոշում՝ առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։

Յուրաքանչյուր տարի, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի կառավարության որոշմամբ ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին, որից շուրջ 45 հազար հեկտարը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուր մատակարարել անհատույց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցը
Ամենադիտված