ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհեթեթ իրավիճակներ՝ Մաթեմյանների ընտանիքում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա՝ սա հորինված ընտանիք է, որը բնակվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի երեւակայության մեջ եւ մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքում։ Ուշագրավ է, որ Մաթեմյանների ընտանիքի բոլոր օրինակներն ուտելու մասին են: Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում եւս ուսուցիչները խայտառակ սխալներ են գտել, օրինակ՝ 4x8 հավասար է 48-ի կամ 6։8՝ հավասար է 1-ի։ Բայց առավել ուշագրավ է օրինակների բովանդակությունը:

5-րդի դասագրքում Մաթեմյանների ընտանիքը՝ ծնողներ Ադին եւ Բուդին, զավակներ Գուդին, Դուբին եւ Եգին ոչ այնքան երեխաներին են ուրախացնում, որքան ծնողներին նյարդայնացնում։ Ծնողներից մեկն ասաց, որ դիալոգներն ու իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են, անհեթեթ են։ Օրինակ․ «Մոկին ասաց, որ 3 օրում 2 կգ մանդարին է կերել, ես էլ ասացի, որ 2 օրում կարող եմ 3 կգ մանդարին ուտել»: «Ուսուցիչը մի անգամ պատմեց, որ կրեմով տապակած մանդարին է կերել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular