Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ». ջոկի հրամանատար Նարեկ Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բարության մարմնացում էր, որևէ մեկին չէր նեղացնում: Ամենուրեք առաջին տեղում էր: Մանկապարտեզում ամենալավ դերերն իրեն էին վստահում, ավելի հաճախ հեղինակի խոսքերն էին տալիս: Մի օր դաստիարակին խնդրեցի՝ Նարեկին ինչ-որ հերոսի դեր տալ, որպեսզի անընդհատ ներկայացումներում չլինի հաղորդավարի պես: Երբ երեխաներից որևէ մեկը մոռանում էր իր տեքստը, նա հուշում էր, բոլորի տեքստերն ու բանաստեղծություններն անգիր գիտեր: Այն, ինչ իրեն վստահում էին, հրաշալիորեն կատարում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինան՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն էր որդին: Նարեկը դպրոց սկսել է հաճախել, երբ հինգ տարեկան ութ ամսական էր: «Ընդունակ էր, ու որոշեցի, որ հենց այդ տարիքում պետք է սկսի դպրոց հաճախել: Շատ լավ էր սովորում, բայց մի տեսակ հանգստություն կար ներսում, ինչի պատճառով կարող էր ծուլանալ: Դա ավելի շատ արտահայտվեց ավագ դպրոցում, երբ հույսը դնելով իր ընդունակությունների ու խելքի վրա՝ կարող էր ընթացքում քիչ բան անել, քննություններից առաջ մի քանի ժամով փակվել սենյակում, ամբողջը սովորել և կազմ ու պատրաստ գնալ դպրոց»: Նարեկը սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում, այնուհետև հաճախել Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոց։

«Յոթերորդ դասարանից վճռականորեն որոշել էր դիզայն սովորել: Իր ուսուցիչներն ասում էին, որ հրաշալի բժիշկ կարող է դառնալ, բայց Նարեկը հստակ էր իր որոշման մեջ. «Մա՛մ, գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ամենաարդիական ուղղությունն եմ ընտրել, որն ավելի ու ավելի է զարգանալու»: Նա նաև իր եղբորն է խորհուրդ տվել, թե ինչ ուղղությամբ շարունակի կրթությունը, նույնն էլ՝ ընկերների պարագայում: Կարծես հոգեբան լիներ, կարող էր նստել ու անվերջ լսել իր զրուցակցին, իսկ վերջում խորհուրդներ տալ: Անիմացիաներով էր զբաղվում, թարգմանություններ անում: Հրաշալիորեն տիրապետում էր անգլերենին, այնքան լավ էր յուրացնում լեզուն, դասախոսները հիանում էին իր ընդունակությամբ: Շատ խրոխտ ձայն ուներ, երաժշտական հրաշալի ճաշակ, որը ժառանգել էր իր հայրիկից ու ինձանից: Ամուսինս հարվածային գործիքներ էր նվագում: Նարեկը, կարծես, բոլորիցս լավագույն հատկանիշներն էր ժառանգել»:

Նարեկը 2018 թ.-ին ընդունվել և մեկ կիսամյակ սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն» ֆակուլտետում: Պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. ձմեռային զորակոչի ամենավերջին օրը՝ հունվարի 31-ին: Մայրիկն ասում է՝ պետք է ազատվեր պարտադիր զինծառայությունից առողջական խնդիրների պատճառով: «Անընդհատ ստուգումներ և ուղեգրումներ... Ինչ-որ պահի բարկացավ՝ գնալու եմ բանակ: Երբեք չի խուսափել զինվորական ծառայությունից, անգամ նման մտքեր չի ունեցել: Իր հասակակից ընկերներին ճանապարհել էր ծառայության, ասաց՝ ոչ մեկից լավը չեմ, կներկայանամ ու կմեկնեմ ծառայության: Մեկ օրվա ընթացքում հավաքվել ենք, առավոտյան Նարեկն ուրախզվարթ գնաց զինկոմիսարիատ:

Բոլորը հուզվել էին, լալիս էին, ինքն էլ զարմանում էր՝ ինչո՞ւ եք լացում: Իր մեջ այնքան մեծ ուժ կար: Իր այդ ուժը դրսևորվել է թե՛ ծառայության, թե՛ պատերազմի ողջ ընթացքում»: Նարեկի ծառայության առաջին երեք ամիսն անցել է Կապանում, այնուհետև տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Բուհում մի կիսամյակ հասցրեց սովորել, բայց հրաշալի գծագրեր էր անում: Երբ զորակոչվեց Կապանի զորամաս, նկատել էին իր ունակությունները և իրեն վստահել զորամասի քարտեզագրությունը: Երբ ներկայացրել էր գծագրված քարտեզները, կոչումով ավելի բարձր զինվորականը, կարծես, չէր հավատացել, հարց ու փորձ էր արել Նարեկին, թե նա՞ է կատարել այդ աշխատանքը: Ասել էին, որ նորից գծի քարտեզները, ինչից նա շատ էր վիրավորվել, բայց աշխատանքը կատարել էր»: Կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ: 19-ամյա Նարեկն իր գիտելիքների, առաջնորդ լինելու հատկության, զինվորների նկատմամբ անսահման հոգատարության շնորհիվ հարգանք էր վայելում իր ընկերների ու հրամանատարական կազմի շրջանում:

Պատերազմը փոխեց Նարեկի կյանքի ընթացքը: «Պատերազմի ժամանակ իմ երկու տղան ծառայում էին, փոքր տղաս՝ Լուսակերտում: Փոքրիս հետ կարողացա խոսել, Նարեկս անհասանելի էր: Որոշ ժամանակ հետո զանգեց: Ասաց՝ մա՛մ, մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին: Ծառայության ընթացքում մի քանի ամիսը մեկ գնում էր Ջրական՝ շինաշխատանքներ կատարելու: Բայց այդ պահին այնքան վատ վիճակում էի, որ չհասկացա, թե ինչ նկատի ունի, հետո վերլուծեցինք իր խոսքերը, և պարզ դարձավ, որ Ջրական են գնում: Այս զանգից հետո կապն իր հետ կորավ, հետո վերականգնվեց: Որևէ բանից չի դժգոհել: Չի ասել, թե ինչ վտանգավոր տեղում է. «Երրորդ գիծ ենք, բունկերում ենք, մա՛մ, մենակ քո մազը չծռվի, ինչ պետք է, կանեմ»: Տղաներն ասում են՝ կարծես հրաբուխի մեջ լինեին»:

25 օր Նարեկը մաքառել է 44-օրյա պատերազմում: «Ամբողջ գիշեր չի քնել, փորել ու պատրաստել է տղաների խրամատային փոսերը, որ ապահով լինեն: Բայց իրենը չի հասցրել փորել: Ով եկավ մեր տուն, ասաց, որ Նարեկն իր կյանքը փրկել է»: Տղաները, նահանջի հրամաններ ստանալով, Ջրականից հասնում են Սանասար, այնտեղից՝ Գորիս, իսկ հետո անցնում Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը։ Այդ ճանապարհին կորցնում են ընկերներ, իրենց հրամանատարին ու բժշկին, մի քանի անգամ փրկվում մահից: Բայց հոկտեմբերի 22-ին, երբ Նարեկը սկսել էր տուն վերադառնալու իր 100-օրյա հետհաշվարկը, զոհվում է: Կասետային ռումբի բեկորը խոցում է Նարեկի սիրտը: Նարեկը շուտ է «վերադառնում» տուն: Հիմա Նարեկի տան մշտական հյուրերը նրա ընկերներն են. «Տղայիս ընկերները, որոնք զորացրվել և վերադարձել են, մեր տան ամենաթանկ հյուրերն են: Իրենց միշտ ասում եմ՝ իմ Նարեկի մարմնացումն եք, ձեր միջոցով եմ իմանում, թե նա ինչեր է արել: Նարեկը նորակոչիկների հանդեպ անասելի հոգատար է եղել:

Ծառայության ընթացքում անարդարությունների հանդիպելով՝ ինքն իրեն խոստացել է, որ իրեն հանդիպած վատ բարքերը սերժանտ դառնալուց հետո փոխելու է: Ծառայության ընթացքում նորակոչիկների մի քանի խումբ է ընդունել ու ճանապարհել, յուրաքանչյուրի մասին հոգ տարել, որ որևէ խնդիր չունենա, որևէ մեկը չնեղացնի: Ամուսինս մահացել էր Ապրիլ յան պատերազմից հետո: Խելագարի պես էր սիրում իր որդիներին ու Քառօրյա պատերազմից հետո ներքին անհանգստություն ուներ: Այդ օրերին Նարեկը տան մեծի դերն իր վրա էր վերցրել, բոլորիս մասին հոգ էր տանում: Նա էր բոլոր ցավակցություններն ընդունում, բոլորին դիմավորում և ճանապարհում, կարծես հիմնական հարվածն իր վրա վերցրած լիներ: Այդպիսին էր Նարեկը»:

Տիկին Մարինան ասում է՝ Նարեկից հետո անիմաստ էր համարում ապրելը: «Կարծես իր հետ մեծացա, իմ կյանքի ու ապրելու իմաստն իմ որդիներն են, իրենք իմ հպարտությունն են: Նարեկից հետո, երբ ծանրագույն օրերի միջով էի անցնում, փոքր տղաս ինձ ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, գոնե դու ինձ մենակ չթողնես: Նա 13 տարեկանում կորցրել էր հորը, 18-ում կորցրեց եղբորը: Նարեկն իր թևերն ու ուժն էր, շատ մտերիմ էին, անբաժան իրարից: Ու հիմա ապրում եմ հանուն փոքր տղայիս, հանուն նրա, որ միշտ պատմեմ իմ Նարեկի մասին»:

Հ. Գ. - Նարեկ Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև «Գոյապայքար» ՀԿ-ի կողմից: Ծառայության ընթացքում պարգևատրվել էր «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
Ամենադիտված