Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատուկ ռազմական գործողությունը T-80 տանկին երկրորդ կյանք է տվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցյալ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարության ցուցումով «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկություններում գրեթե զրոյից կսկսվի T-80 տանկերի արտադրությունը, գրում է news.ru-ն։ Ինչու՞ է ռուսական բանակին անհրաժեշտ տանկ, որի արտադրությունը սկսվել էր դեռևս 1976 թվականին։ Որո՞նք են T-80-ի առավելությունները:

Այդ հարցի պատասխանը պարզ է՝ ռուսական բանակին տանկը պետք է նույն պատճառով, ինչ խորհրդային իշխանության ժամանակներում։ T-80-ը պահանջված էր իր բնութագրերի շնորհիվ, ինչը նրան լավ կողմերով առանձնացնում էր անցյալ դարի 70-ականներին ծառայության մեջ գտնվող  այլ տանկերից (խարկովյան T-64 և նիժնիտագիլյան T-72): Հենց «խարկովցու» քմահաճ դիզելային շարժիչի «շնորհիվ» ծնվեց T-80-ը, որը ուներ գազատուրբինային շարժիչ։
T-80-ի արտադրությունը սկսվել է Լենինգրադում, և դրա առավելությունները արագ են բացահայտվել: Ի տարբերություն դիզելային շարժիչի, գազատուրբինայինի գործարկումը զրոյից ցածր ջերմաստիճանում հեշտ է, շարժիչի աղմուկը քիչ է, ունի 1000 ձիաուժ հզորություն (դրա շնորհիվ տանկի արագությունը հարթ ճանապարհին մինչև 80 կմ/ժ է): T-80-ն ունի նաև հետընթացի ավելի մեծ արագություն, քան իր դիզելային նմանակները: Այսինքն T-80-ն ունի շատ լավ մանևրելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս ավելի քիչ ժամանակ ծախսել թե՛ կրակային դիրք մտնելու, թե՛ դրանից դուրս գալու վրա։
Ճիշտ է, T-80-ն ուներ  մեկ նշանակալի թերություն: Եթե  ութսունականներին T-72 դիզելային շարժիչը արժեր 9600 ռուբլի, ապա T-80-ինը արժեր ֆանտաստիկ 104000 ռուբլի։ Բացի այդ, այն ուներ ավելի կարճ շահագործման ժամկետ, քան դիզելային շարժիչը և պահանջում էր ավելի որակյալ սպասարկում: Կային նաև մի շարք այլ թերություններ, ինչպիսիք են գազատուրբինի բարձր ջերմային հզորությունը, ինչը անցանկալի էր դարձնում T-80-ի շահագործումը տաք կլիմայական պայմաններում, վառելիքի մեծ ծախսը և շարժիչ մտնող օդի մանրակրկիտ զտման անհրաժեշտությունը:
Եթե  ԽՍՀՄ-ը կարող էր իրեն թույլ տալ արտադրել ոչ միայն թանկարժեք T-80, այլ նաև ևս երկու տեսակի տանկեր (T-64 և T-72), ապա հետխորհրդային Ռուսաստանը որոշեց կրճատել T-80-ի արտադրությունը և ապավինել T-72-ին և նրա խորը արդիականացմանը՝ T-90-ին: Մի քանի հազար T-80-ները պահեստավորվեցին բազաներում, և մինչևՀատուկ ռազմական գործողության մեկնարկը միայն հյուսիսում և Հեռավոր Արևելքում էին ընդամենը 300 միավոր T-80-ներ «ծառայում» ռուսական բանակում: Այնուամենայնիվ, դրանցից շատերը շուտով ստիպված եղան մասնակցել Հատուկ ռազմական գործողությանը, որտեղ էլ  ցույց տվեցին իրենց առավելությունները և դրական արձագանքների արժանացան մարտիկների կողմից:
Այդ իսկ պատճառով կայացվել է վիճելի թվացող որոշում T-80-ը հավաքման գիծ վերադարձնելու մասին: Տանկային շատ փորձագետներ այդ որոշումը անտրամաբանական են համարել առաջարկելով ավելացնել T-90M-ի արտադրությունը: Շատերն էլ մտածում են, որ այն միջոցները, որոնք կծախսվեն T-80-ի վերակենդանացման վրա, ավելի լավ կլինի ծախսել T-14 Armata տանկի կատարելագործման վրա:
Այս բոլոր փաստարկներն էլ ողջամիտ են։ Բայց փաստն այն է, որ այդ տանկերից ոչ մեկը չի ունենա այն բնութագրերը, ինչ ունի T-80-ը։ Իսկ մարտական  առաջադրանքները արդյունավետ կատարելու համար նպատակահարմար է ունենալ մի քանի «գործիքներ», և ոչ թե միայն մեկը: Հետևաբար, T-80-ը չի զբաղեցնի T-90M-ի, և, իհարկե, շատ թանկարժեք T-14-ի տեղը, այլ կլրացնի նրանց։
Ի՞նչ է պատրաստվում արտադրել «Ուրալվագոնզավոդը»: Ըստ երևույթին, դա կլինի տանկ, որը որոշ արտասահմանյան հրապարակումներ արդեն անվանել են T-100: Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել T-100-ի մասին։
Ամենայն հավանականությամբ, արտադրության ամբողջական վերսկսում չի լինի։ Փոխարենը պահեստային բազաներից կվերցվեն հին T-80-ները, որից հետո արդիականացմանը զուգահեռ կհիմնանորոգվեն։ Այսինքն կլինի միջոցառումների համալիր, որը կբարձրացնի տանկի մարտունակությունն ու անվտանգությունը։
Այսպիսով, «ութսունը» կստանա գործարանային պաշտպանիչ հավաքածու, որն անհրաժեշտ է հաշվի առնելով Հատուկ ռազմական գործողության փորձը։ Այսինքն փորձելու են հնարավորինս պաշտպանել տանկը անօդաչու թռչող սարքերից, որոնք այսօր դարձել են թերևս ամենամեծ սպառնալիքը բոլոր զրահամեքենաների համար։ Նույն նպատակով տանկի վրա պետք է տեղադրվի Volnorez էլեկտրոնային պատերազմի համակարգ: Ամենայն հավանականությամբ, օպտիկան և այլ էլեկտրոնիկան ևս արդիականացման կենթարկվեն։
Իհարկե, Պաշտպանության նախարարությունը չի շտապում կիսվել ողջ տեղեկատվությամբ, ոչ ոք չի չեղարկել գաղտնիությունը։ Բայց նույնիսկ այն տեղեկատվությունից, որը հասանելի է բաց աղբյուրներում, պարզ է դառնում, որ տանկի մարտական  ներուժը զգալիորեն կաճի։ Ընդ որում այնքան, որ 1976 թվականի T-80-ը և 2023 թվականի T-80BVM-ն իրականում տարբեր մեքենաներ կլինեն:
Չնայած այն հանգամանքին, որ 2024 թվականին T-80-ը կդառնա 48 տարեկան, այն դեռ շարունակում է մնալ հզոր մարտական  մեքենա և ի վիճակի է լուծել խնդիրների լայն շրջանակ: Եվ հատկապես կարևորն այն է, որ նրա արդիականացման ներուժը շատ հեռու է սպառվելուց, ինչը նշանակում է, որ այդ գազատուրբինային վետերանը դեռ երկար ժամանակ է ծառայելու ռուսական բանակում։

Մենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջներըԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել  Հայտնի է՝ երբ են լինելու վարժական հավաքներըԻմ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան «Տյուս եկե՛ք»․ գերլարված իրավիճակ Կիրանցում․ մանրամասներՀամացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը -2 աստիճան ցուրտ և թաց ձյուն․ ի՞նչ եղանակ կլինիԲերման է ենթարկվել Սրբազան պայքարի 3 մասնակից Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել գրեփլինգի Եվրոպայի Մ15 առաջնությունում Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին Նկարիչ Տիգրան Սարապյանի աշխատանքները՝ Մոսկվայի արևելյան գրականության կենտրոնում Լուգանսկի «Ուրարտու» հայկական ազգային-մշակութային կենտրոնում տեղի է ունեցել բաց դաս Ադրբեջանցի զինծառայող է մահացելՈ՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Հերթական լարված իրավիճակը դպրոցներից մեկում․ ինչ է կատարվում «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Սրբազանն ու նրա գաղափարը. բողոքի առաջնորդը Հայաստանը նախապատրաստում է թեոկրատիայի համարԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված