Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2021 թ. Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրություններում ԱԵ կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո արդեն ավելի քան 2 տարի Դուք և Ձեր ղեկավարած «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտում եք ավագանու նիստերը և չեք մասնակցում դրանց, չնայած Ձեր հրապարակումներից տեղեկանում ենք, որ համայնքի խնդիրների լուծմամբ խմբակցությունը, այնուամենայնիվ, զբաղվում է։ Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է կառավարվել համայնքը մինչ հիմա, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ազդել է համայնքի բնականոն զարգացման վրա։

-Այո, 2021 թ. ընտրություններից հետո Փարաքարում կառավարման վիճակը նախանձելի չէ։ Այստեղ իշխանությունը զավթած մարդկանց խումբը այս երկու տարվա ընթացքում որևէ բարեփոխում, համայնքի որևէ խնդրի լուծման ուղղությամբ թեկուզ փոքր քայլ չի կատարել։ Տարիներով չլուծված համայնքային հիմնախնդիրներն այդպես էլ այդ մարդկանց կողմից ուշադրության չեն արժանանում, դեռ մի բան էլ նոր խնդիրներ են ավելացնում։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ նրանց միայն իշխանությունն էր պետք, մարդիկ ու նրանց խնդիրները ընդհանրապես հետաքրքիր չէին։ «Ապրելու երկիր» խմբակցությունն, այո, բոյկոտում է ավագանու նիստերը, արդեն 2 տարի չենք մասնակցում այդ «չկառավարմանը» պարզ պատճառով, որ մենք մինչ օրս էլ չենք ընդունում ավագանու ընտրության արդյունքները: Բայց որպես սրտացավ գործիչներ, մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում մեր համայնքի օր օրի խորացող խնդիրները, մենք մեզ չէինք կարող մեր բնակիչներից, մեր համայնքի խնդիրներից հեռու պահել։ Այս ընթացքում մենք մեզ, անկախ ստեղծված իրավիճակից, նվիրել ենք մեր Փարաքարին ու Փարաքարի բնակչին։ Դուք ճիշտ եք նկատել՝ մենք իսկապես համայնքում կատարել ենք բարեկարգման, բարենորոգման բազմաթիվ աշխատանքներ ու փորձել ենք լուծել խոցելի խմբերի տարբեր սոցիալական խնդիրներ, բայց այդ մասին երկար չեմ ցանկանում խոսել. մարդիկ շատ լավ գիտեն, տեսել են, զգացել են մեր սրտացավ վերաբերմունքը մեր սիրելի համայնքի ու բնակչի նկատմամբ։

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդիրների լուծումը։

-Համայնքի բնականոն զարգացումն ապահովելու համար իշխանությունը զավթած մարդկանց խումբն օր առաջ պետք է հեռանա։ Համայնքը պետք է ղեկավարի բնակիչների մեծամասնության կողմից ընտրված քաղաքական ուժը։ Մենք ունենք վստահություն համայնքի բնակիչների կողմից և ունենք կամք ու կարողություն լուծելու առկա խնդիրները։ Դրա ապացույցը նաև, այսօր՝ թեկուզ կառավարմանը չմասնակցելով, մեր արած աշխատանքն է։ Նաև պետք է ասեմ, որ այս ընթացքում բոլորիս համար, մեր համայնքի համար փորձաշրջան էր նաև՝ հասկանալու, թե որքան ապիկար կարող են լինել իշխանություն տենչացող մարդիկ։ Վստահ եմ՝ Փարաքարը հաջորդ ընտրություններին ավելի խելամիտ ընտրություն կկատարի՝ թույլ չտալով՝ որևէ մեկն ապօրինաբար տիրի իրենց ձայնին։

-Իհարկե, համայնքային, տեղային խնդիրներից զատ, այս պահին մեր ամբողջ երկրի համար առկա են լուրջ անվտանգային խնդիրներ։ Այսօր արդեն հող է նախապատրաստվում նաև Տավուշի մարզում զիջումներ անելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել ադրբեջանական պարտադրանքից ու չկատարել հերթական զիջումը։

-Այո, այսօր այնպես է ստացվել, որ մեր անվտանգային, երկրի մեծ խնդիրները անհանգստացնում են բոլորիս՝ անկախ նրանից, թե որ համայնքի բնակիչ ես։ Առավել ևս քաղաքականության մեջ գտնվող մարդու համար մտահոգիչ են այսօրվա իրողությունները, քանի որ դրանց առկայության պատասխանատվությունը նաև դու ես կրում։ Ցավոք, իշխանությունները կառավարումը հասցրել են այն մակարդակի, որ ամեն մի զիջման հաջորդում է մյուսը։ Չկան երաշխիքներ, կան միայն սպառնալիքներ, ամեն զիջման գինը մեր մյուս զիջումն է։ Այս շրջապտույտը պետք է կանգնի, սակայն իշխող ուժը դրա վճռականությունը չունի։ Տավուշին Սյունիքն է հաջորդելու, հետո Գեղարքունիքը։ Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել։

-Դուք նաև «Ապրելու երկիր» կուսակցության ակունքներում կանգնած մարդ եք, քաղխորհրդի անդամ։ Կարծում եմ՝ Ձեր կուսակցությունն էլ ունի դիրքորոշում երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի հետ կապված։ Ձեր թիմն ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հնարավորինս հայամետ լուծումը։

-Այո, իհարկե, կուսակցությունն ունի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հետ կապված։ Դեմ ենք մասնավորապես այս պահին Տավուշին վերաբերող զիջումներին։ Ինչպես գիտեք, Նոյեմբերյանը կառավարում է «Ապրելու երկիրը», եղած քննարկումներում խոսվում է նաև այստեղի գյուղերի մասին։ Եվ մեր կուսակցությունը հայտարարել է, իր հիմնավորումներն էլ ներկայացրել է, թե ինչու չպետք է դրանք «նվիրել» Ադրբեջանին։ Երկրի անվտանգությունն ամրապնդելը պետք է դառնա իշխանությունների գլխավոր խնդիրը, և մեր պատկերացրած կառավարումը սկսելու է հենց այդ նպատակից, որտեղ բոլոր մնացած աշխատանքները ստորադասվելու են՝ հանուն անվտանգության պահպանման։ Երբ տանդ հիմքերը թույլ են, չպետք է զբաղվես տան կոսմետիկ վերանորոգումով կամ բակում ծաղիկ տնկելով՝ անկախ նրանից՝ հիմքերը թուլացել են տան նախկին տերերի, թե երկրաշարժի պատճառով։ Հակառակ դեպքում, շուտով այդ տունը իր հետ կքանդի վերանորոգումն էլ, տանը ապրողներին էլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ․ 168․amԻնչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԵս համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. ՇարմազանովԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներինՍա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասինՏեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ ԴանիելյանԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետՈ՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Հաղթանակը շուտով կլինի, շատ կուզեմ, որ այդ օրը լինի Մայիսի 28-ը, որ այդ տոնը նորից վերաիմաստավորենք Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Բացահայտե'ք ով է Փաշինյանը, ի՞նչ ողբերգություն է եղել 2018-ին, որը թաքցվում է. երաժիշտը` Սրբազանին (տեսանյութ) Քանի դեռ հիվանդությունը կա, ախտանշաններն էլ են առկա. բժիշկը` Սրբազանի հետ հանդիպման և սպասվող հնարավոր ռեպրեսիաների մասինՎարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»
Ամենադիտված