Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարաբաստիկ պատահարի հետևանքով մահացավ Կարինե Մարգարյանը

ՖՈՏՈ

Արցախից բռնի տեղահանվածներից ոմանք գաղթի ճանապարհին ամենաթանկ մարդկանց կորցրին։ Այդպես պատահեց Մարգարյանների ընտանիքի հետ. չարաբաստիկ պատահարի հետևանքով 3 անչափահաս տղաների մայրը՝ Կարինեն, մահացավ՝ մնալով կիլոմետրեր ձգվող ավտոշարասյան մեքենաներից երկուսի արանքում։

Վարձակալած բնակարանի մի անկյունում դաշնամուրն է, դրա վրա կողք կողքի երկու լուսանկար՝ 44-ամյա Կարինեինն ու սկեսրայրինը։ Նկարների մոտ շոկոլադներ են. Կարինեի 3 որդիներն են (14-ամյա Կարենը, 12-ամյա Արտյոմն ու 10-ամյա Դմիտրին) իրենց կերած յուրաքանչյուր տեսակի կոնֆետից մայրիկի ու պապիկի բաժինն առանձնացնում, հետո գերեզմաններ տանում։ Կարինեի նկարի կողքին նաև նրա սիրելի օծանելիքն է, ամուսնուց նվեր ստացած տիկնիկը։ 3 որդիների մայր Կարինկան (այդպես էին բոլորը նրան անվանում) երազում էր նաև դուստր ունենալու մասին...

Портреты Карине и Микаэла Маргаряна - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

«Ինձանից միշտ տիկնիկ էր ուզում, ասում էի՝ այ աղջիկ, ամոթ է, էնքան ուզեց, վերջը առա։ 42 տարեկան էր»,- պատմում է ամուսինը` Արայիկ Մարգարյանը։

Перед изображением Карине дети положили ее любимые конфеты, духи и куклу - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Կարինեի տիկնիկն ու կոնֆետները

Մարգարյանների ընտանիքը 1989-ին բռնագաղթել է Բաքվից, երկար տարիներ Ստեփանակերտում ապրում էին վարձով, մինչև կարողացան իրենց սեփական անկյունը ստեղծել։ 3-սենյականոց բնակարանում ապրում էին 10 հոգով՝ Արայիկն ու Կարինեն՝ 3 որդիների հետ, Արայիկի ծնողներն ու քույրը՝ Գայանեն՝ 2 դուստրերի հետ։ Բազմամարդ ընտանիքում երեկոյան սեղան չէին նստում, մինչև 10-ն էլ ներկա չլինեին։

Արայիկը 2003 թվականից աշխատում էր ականազերծման կենտրոնում, տարիներ շարունակ 90-ականներից մնացած զենք-զինամթերքն էին վնասազերծում, իսկ 44-օրյայից հետո հիմնականում արդեն նոր՝ իսրայելական արտադրության զինամթերքի ականազերծումն էին իրականացնում։ Կարինեն չէր աշխատում, զբաղվում էր 3 որդիների դաստիարակությամբ։ Կյանքը սիրող ու ամեն մանրուքից տոն ստեղծող կինը շատ էր սիրում սուրճ և շոկոլադ։ Անգամ բլոկադայի օրերին, երբ ամեն ինչի սղություն կար, ամուսինը՝ Արայիկն ամեն ինչ անում էր, որ Կարինկայի սուրճն ու կոնֆետը չպակասեն։

Муж трагически погибшей Карине Араик Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկ Մարգարյանը

Սեպտեմբերի 19-ին Կարինեի 44-ամյակն էր։ Ավանդույթի համաձայն տորթ էր թխել, քաղցրացրել դոշաբով։ Արայիկից ծննդյան անակնալը սուրճն էր, որն այդ օրերին իսկապես նվեր էր։ Կեսգիշերին ծնունդը նշելուց ժամեր անց սկսվեց պատերազմը, ծննդյան օրվա տորթը, տանը եղած-չեղած սնունդը վերցրեցին ու ընտանիքով նկուղ իջան։ Հեռախոսի մեջ ցույց են տալիս այդ օրվա կադրերը։ Այն, որ մի օր այս պահերը երջանիկների շարքից են համարելու, ոչ մեկի մտքով չէր անցնի։

Կարինեի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, ընտանիքը ծնունդը նշում է նկուղում

Սեպտեմբերի 27-ին, արդեն, հավաքեցին իրերն ու բռնեցին գաղթի ճամփան։

«Ամբողջ ճանապարհին Կարինկան լացում էր, չէր ուզում դուրս գալ։ Ստիպեց, որ մտնենք Ստեփանակերտի եկեղեցի, հող վերցրեց, լցրեց գրպանները․․․ Բայց էդ հողն էլ չօգնեց»,- գլխահակ պատմում է Արայիկը։

Араик Маргарян у уголка памяти с портретами жены Карине и отца Микаэла - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկ Մարգարյանը կնոջ ու հոր հիշատակի անկյունում

Դեպի Հայաստան գաղթականների ավտոշարասյունը կիլոմետրեր էր ձգվում։

«Ճանապարհի համար էլ սուրճ էր վերցրել, որ կանգնում էինք, փոքր գազի վրա եփում էր, մյուսներին էլ էր բաժանում։ Մոտը կոնֆետներ էլ ուներ պահած»։

Արդեն 28-ի գիշերն էր, հոգնել էին, Արայիկը որոշեց մի փոքր քնել, հանգստանալ։ Վեր թռավ հարվածից։ Սկզբում չհասկացավ՝ ինչ է կատարվում, մինչև միջնեկ որդին՝ Արտյոմն ասաց՝ «մաման գետնին ա»։

Артем - средний сын Карине и Араика - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկն ու որդին` Արտյոմը

«Դուրս էր եկել երևի մաքուր օդ շնչելու, արդեն գալիս էր մեքենան նստելու, հետևի «ԿամԱԶ»–ը եկել, խփել էր, մնացել էր երկու մեքենաների արանքում։ «ԿամԱԶ»–ի շոֆերն էլ մեջը չէր, իջել էր ծխելու, փորձել ա մեքենան նստել, չի հասցրել։ Անկապ, անիմաստ․․․ Մի քանի րոպե ձեռքերումս էր․․․Ու, վերջ...»։

Մոր ողբերգական մահը երեխաներից գաղտնի են պահել, ասել են՝ վատ է, պետք է հիվանդանոց հասցնել, երեխաներին տեղափոխել են առջևից ընթացող ծանոթի մեքենան, Կարինեի մարմինը դրել մեքենան ու շարունակել գաղթի ճամփան։

Հաջորդ կանգառի ժամանակ Արայիկի հայրն է դուրս գալիս մեքենայից, ինքնազգացողությունը վատանում է, ընկնում է, կոտրվածքներ ստանում։

«Ամենից պինդ մարդն էլ կարող էր կոտրվել էդ վիճակում։ Ինքը հիվանդ էր, գլուխն էլ ֆռռացել էր, ընկել էր»։

Հասնում են Գորիս․ այստեղից հորը շտապօգնության մեքենայով տեղափոխում են Երևան, մյուսները մնում են մոտ 5 օր, քանի որ քննչական գործողություններ էին իրականացվում Կարինեի մահվան փաստով։

«Էդ վիճակում չես իմանում, թե քեզ որ կողմ գցես։ Չգիտեմ, ասում են՝ ճակատագիր, կուզեմ էդ գրողին տեսնել, հարցնել՝ էդ խի՞ ես տենց բան գրել, ո՞նց ես տենց բան մտածել։ Էրեխեքին մինչև վերջ չէինք ասում եղածը, ասում էինք՝ հիվանդանոցում է, թաղման օրն ասեցինք։ Ստեփանակերտից Կարինկայի վերցրած հողն էլ գերեզմանի վրա լցրեցինք...»։

Երևան գալուց օրեր անց մահացավ նաև Արայիկի հայրը։

«Ստեփանակերտից դուրս եկանք 10-ով, մնացինք 8-ով»։

Անչափահաս տղաները հիմա հայրիկի, տատիկի ու հորաքրոջ խնամքին են։ Արայիկն առայժմ չի աշխատում, չի էլ պատկերացնում, թե որտեղից այնպիսի գործ գտնի, որ կարողանա և՛ տան վարձը վճարել (230 հազար դրամ), և՛ ընտանիքի մասին հոգ տանել։

Мать и сестра Араика Маргаряна - Ира и Гаяне - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Արայիկի մայրն ու քույրը

Գայանեն՝ Արայիկի քույրը, սպասում է, որ Ստեփանակերտում գործող կարի ֆաբրիկան վերաբացվի Երևանում, որտեղ երկար տարիներ աշխատել է։ Ասում են՝ շուտով կլինի։ Տղաները դպրոց են հաճախում, ավագը՝ Կարենը, ապագա ֆուտբոլիստ է։ Մինչ մեծերը փորձում են հարմարվել, տղաները հույսը չեն կորցնում տուն վերադառնալու․․․

Архивная фотография семьи Маргарян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024

Մարգարյանների ընտանիքի արխիվային լուսանկարներից

Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվիԺամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետԱդրբեջանական էջերը երջանկացել են կախված Էրիվան պաստառից (լուսանկար) Երևանում ուժգին կարկուտ է տեղացել Բացառիկ մանրամասներ․ ո՞վ է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9-ամյա տղանԻսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենադիտված