Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները «Հայփոստի» բաժանմունքում ավազակային փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել Բագրատունյաց 7 հասցեի (Հայ Փոստ 0039) փոստային բաժանմունք և գումար պահանջել:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել, առգրավվել և զննվել են տարածքը տեսաձայնագրող սարքերի՝ դեպքին վերաբերելի ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Հարցաքննվել են ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ բաժանմունքի աշխատակիցները և դեպքին առնչություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձինք։

Ստացված փաստական տվյալներով պարզվել է, որ ապրիլի 3-ին, ժամը 09,10-ի սահմաններում 25-ից 30 տարեկան տղամարդը, կրելով գլխարկ, արևային ակնոց, բժշկական դիմակ և ձեռնոցներ, մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող՝ ‹‹Հայ Փոստ›› ՓԲԸ-ի ‹‹0039›› բաժանմունք։ Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար՝ սպառնալով չտալու դեպքում կրակել: Աշխատակիցներից տեղեկանալով որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը։

Կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ առերևույթ հացնագործություն կատարած անձի տեղաշարժի վերաբերյալ։ Հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր: Նշանակվել է փորձաքննություն։

Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդnւ այրված մարմին (լուսանկար) Ոստիկանական ուժերը սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Դոհա Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումըՏարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Հայտնի է՝ ո՞վ կիրականացնի Իրանի նախագահի լիազորությունները Հրապարակվել են կադրեր` Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից (տեսանյութ) Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով․ նոր կադրեր Ձեր համածառայակիցներից մինչև օրս չգտնված անհետ կորածներ կան. Ռոբերտ Հայրապետյան «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը ԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Փոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգում Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ Ռուսաստանը կթաղի Հայաստանում ռուսաֆոբիա սերմանելու ծրագրերըՂազախստանում կայացած Բայրամովի ու Միրզոյանի բանակցությունները ձախողվել ենՇառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը
Ամենադիտված