Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միևնույն է, Արտյոմին բռնելու ենք». Հակարի կամրջին ադրբեջանցիները սպառնացել են մորն ու քրոջը

ՖՈՏՈ

Բռնի տեղահանությունից հետո արցախցիները բարբառային լեզվամշակույթի, խոհանոցային գաղտնիքների ու այլ ավանդույթների պահպանման նպատակով, սոցիալական հարթակում ստեղծել են տարբեր խմբեր, որտեղ օգտատերերը կիսվում են նկարներով, գյուղերի ու քաղաքների մասին հակիրճ տեղեկություններով։ 

«Արցախի շեները» (գյուղերը) խմբի հիմնադիր Արտյոմ Աթաբեկյանը MediaHub-ին ասում է, որ նպատակն ավելի շատ արցախցիներին համախմբելն էր։ Մեկ-մեկ նաև Արցախի բարբառով հումորներով ու բանահյուսության ասույթներով են կիսվում։ 

«Սկզբից մտածեցի` գուցե հետաքրքիր չի լինի, բայց կարճ ժամանակում խումբն իր շուրջը հավաքեց ակտիվ օգտատերերի»,- ասում է նա` նշելով, որ Արցախի բնակավայրերի մասին հրապարակումներով հետաքրքրված են նաև հայաստանաբնակ հայրենակիցները։

Արտյոմը Մարտակերտից է, արմատներով՝ Մեհմանա գյուղից։ Սա Արցախի առաջին ու միակ հունական գյուղն է։ Մեր զրուցակիցը ևս հունական արմատներ ունի․ Խարիտոնի տատից ժառանգել է հավատարմությունը: 

«Հույն ժողովուրդը որպես հնագույն ազգ հավատարիմ են։ Խարիտոնի տատից ու Գարեգին պապից մեզ փոխանցվել է մարդկային արժեքներից կարևորագույնը։ Դրա համար փորձում եմ հավատարիմ մնալ արմատներիս, համախմբել բոլորին, որ իրար չկորցնենք, պահպանենք մեր ավանդույթները»,- ասում է Արտյոմը։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նույն դիրքում կռվել են Արտյոմն ու հարազատ եղբայրը՝ Արթուրը, որից հետո նա պայմանագրային հիմունքերով է շարունակել ծառայությունը, քանի որ թշնամու դիրքերը մոտեցել էին Մարտակերտին, իսկ քաղաքին պաշտպաններ էին պետք։ 

«Նախքան Արցախի շրջափակումը վիրահատության նպատակով մեկնեցի Ռուսաստան։ Վերադարձին տուն տանող ճանապարհ չկար, փակ էր։ Ինձ համար դա ամենածանր շրջանն էր, երբ գիտակցում էի, որ մայրս, քույրս այնտեղ են, միջոցները սուղ։ Հետևում էի լրահոսին, ուզում էի գժվել։ Իսկ սեպտեմբերի 19-ին ոչ մի կերպ մերոնց հետ կապ հաստատել չկարողացա, քանի որ Արցախում բջջային կապ չկար, իսկ հայկական լրատվամիջոցներում տեղ գտած լուրերը սարսափեցնող էին»,- հիշում է նա։

Պատերազմից հետո օրեր անց կապը վերականգնվել է նաև Մարտակերտում։ Երիտասարդն այստեղից կարողացել է կապ հաստատել մարտակերտցիների հետ, որ իր ընտանիքի հետ նաև քաղաքում մնացած միայնակ, անօգնական մարդկանց էլ տարհանեն։ Այստեղ նրան օգնել է վարչակազմի ղեկավարը։ 

«Հակարի կամրջին ադրբեջանցիները վախեցրել են մորս ու քրոջս, հարցրել են, թե՝ «ո՞ւր է ձեր տղան, միևնույն է, Արտյոմին բռնելու ենք»։ Պատճառը «Ֆեյսբուքում» իմ ակտիվությունն էր, հաճախ եմ հայտնվել իրենց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Մայրս ասել է, որ ես Արցախում չեմ, իրենք չեն հավատացել։ Մամաս շատ էր վախեցել, փառք Աստծո, հիմա լավ է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Բռնի տեղահանությունից հետո Աթաբեկյանները վերադարձի հավատը չեն կորցնում։ Ասում է՝ առաջին հնարավորության դեպքում նորից կգնան Մարտակերտ. «Ամենադժվարը մորս համար է։ Շատ է կարոտում, գոնե գերեզմանների, մեր սրբությունների համար գնալը պարտադիր է։ Մայրս ասում է՝ «Հայաստանն էլ մերն է, հայրենիք է, բայց Արցախը ծննդավայր է»»։ 

Արցախցի երիտասարդի համար այս օրերին սկզբունքային է պահպանել բարբառային մշակույթը, հանրայնացնել Արցախի քաղաքների ու գյուղերի մասին տեղեկություններ, գրի առնել հայտնի մարդկանց մասին զրույցներ, հանդիպումներ կազմակերպել։

Հունան Թադևոսյան

Իսրայելյանների ընտանիքում 6 երեխա որբացավԻնչպես են Ադրբեջանցիները թալանում օկուպացված Ստեփանակերտի տները Մարդը «դաբրո» ունի. մեքենայով Գյումրիի քաղաքապետարան «այցելած» տղամարդը ազատության մեջ էԶելենսկին Աստծուն անվանել է Ուկրաինայի դաշնակից՝ շևրոն ուսինԲագրատ Սրբազանը հայտնել է՝ ինչի համար է Երևան գալիս 3 oր գազ չի լինիՀաղթանակը երկար սպասեցնել չի տա. ԴանիելյանՌուսաստանը մտադիր է եվրոպական երկրներում դիվերսիաներ իրականացնելՀայաստանը կապեր է փնտրում բրիտանական պաշտպանական ընկերությունների հետՊուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Բաքվին ու Երևանին պետք է «Մոնտրեի ցամաքային կոնվենցիա»Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերըՈչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված