ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները` ըստ Transfermarkt-ի

ՍՊՈՐՏ

Վերջերս Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են եվրոպական մի շարք առաջնությունների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։

Այսպիսով՝ մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները շարունակում են մնալ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, ՊՍԺ-ի ներկայացուցիչ Կիլիան Մբապեն և «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։

Լավագույն քառյակը եզրափակում է «Ռեալի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Վինիսիուս Ժունիորը․ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 մլն եվրո։

Ընդհանուր առմամբ 15 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 մլն եվրոն։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular