Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1993թ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը .պատմության այս օրը (31 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռեզերվային պատճենահանման համաշխարհային օր (բեկապի օր), Մալթա՝ Ազատության օր, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ՝ Սեսար Չավեսի օր, Կորեա՝ Հնագույն Խանսիկի տոն։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 - ծնվել է  աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։ 1907 - ծնվել է  կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։

1909- հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը հայ բնակչության ջարդերի պատճառով ստացել էր «կարմիր սուլթան» անունը։

1917 - վախճանվել է    բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։

1923 - ծնվել է  գրականագետ, թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:

1926 - ծնվել է  ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։

1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։

2005-կառավարության  որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։

2008-ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղրղըզստանում:

2009- Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավներ:

2013-«Ժառանգության» առաջնորդ Ռաֆֆի Հովհանիսյանը դադարեցրել է իր հացադուլ-«համեստ ծոմը» և հայտարարել, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:

2018-Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը։

2020- Արցախում կայացել են նախագահական ընտրություններ, որին մասնակցել են ընտրողների 72,7 տոկոսը:

 2021-վախճանվել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

2022- ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ 

1284 —եպիսկոպոս էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայումս Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։

1596- ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։

1631 –վախճանվել է  անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։

1685 —ծնվել է բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, մեծ գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Իոհան Սեբաստիան Բախը։

1727 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Իսահակ Նյուտոնը։

1745- Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։

1770- անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։

1814 —Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։

1889- Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը։

1893 —ամերիկացի Ուիտկոմ Դժադսոնը հայտնագործել է կայծակաճարմանդը։

1900 —«Saturday Evening Post» թերթում հայտնվել է ավտոմեքենայի առաջին գովազդը, մի ֆիլադելֆիական ընկերություն այն տեղադրել է «Ավտոմեքենաներ, որոնք հաճույք են առաջացնում»կարգախոսով։

1901- թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։

1909- սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։

1913 —վախճանվել է մերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1917- ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլլարով գնել էՎիրջինյան կղզիները, որը բաղկացած է Ամերիկյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներից։

1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:

1954 — ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։

1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո դաշինքի կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։

1967 —Ջիմի Հենդրիկսը առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի Պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը, որը հետագայում պարբերաբար է դարձել։

1979- վերջին բրիտանացի զինվորն է հեռացելՄալթայից։

1983 - վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածուԿարանդաշը։

1986- մեքսիկական ավիաընկերության Բոինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։

1991 - Վրաստանում հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին։

1994- «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։

1999- էկրան է բարձրացել ամենհայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը հանդիսացող «Մատրիցա» կինոնկարը։

2005 —Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։

2020 —վախճանվել է խորհրդային և ռուս գրող, բանաստեղծ, թարգմանիչ, սցենարիստ Լեոնիդ Զորինը (իսկական ազգանունը Զալցման):

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Подробности։ партию Аршака Карапетяна не регистрируютАрмен Ашотян: Алиев хочет все и сразу, Никол дает по частям и поэтапно: Вот и все содержание «переговоров»«Я часто говорил вещи, которые многим не нравились, но я не умею притворяться»: Эдуард Шармазанов о консолидации политических силБаграт Србазан очень позитивно и многообещающе оценил сегодняшние встречи с политическими силами, военными и деятелями культурыКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелГарник Даниелян: К сожалению, подтвердилась информация о том, что граница пройдет возле строящейся школы в КиранцеКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоВ «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян
Самое популярное