ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցել քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։

Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։

«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին: ՀՀ պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին»,- «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նա հայտնել է նաև, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված որոշումների մասին։

«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը: Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,- ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին ի պատասխան՝ նկատել է գլխավոր քարտուղարը։

Ըստ Թասմագամբետովի՝ ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։

Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular