Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոնսոլիդացիան այլընտրանք չունի 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր իշխանության վեց տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանիցս ապացուցել է, որ ՀՀ բոլոր ժամանակների ամենաավտորիտար ու ռեպրեսիվ կառավարիչն է, ով իր ընդդիմախոսներին լռեցնելու համար պատրաստ է ցանկացած քաղաքական բռնաճնշումների։ Անցնող վեց տարիների ընթացքում մենք բազմակի անգամներ համոզվել ենք դրանում, տեսել, թե տարբեր առիթներով ինչպես են ակնհայտ և՛ բացառապես քաղաքական գործունեության, և՛ հռետորաբանության պատճառով մարդիկ զրկվում ազատությունից։ 

Առավել հատկանշական է այն, որ Փաշինյանը բնավ չի էլ թաքցնում, որ դիմելու է նման քայլերի․ բոլորս ենք հավանաբար հիշում, թե ինչպես էր նա հրապարակավ հայտարարում, թե «ասֆալտին կփռենք, բորդյուր կլիզեք»։ Այո, սա փաստացի ՀՀ քաղաքական հայտարարություններից մի հատված էր, որին Նիկոլի սիրելի Արևմուտքը և «ժողովրդավար» միջազգային հանրույթը ոչ մի արձագանք չտվեց և լուռ համակերպվեց նրա խոսույթի հետ, անգամ այն ժամանակ, երբ նրա անմիջական ցուցումով հրապարկներում մարդկանց քարշ էին տալիս գետնին, այդ թվում` զոհվածների ծնողներին ստորաբար հեռացնում Եռաբլուրից։
Հայաստանում հավատարմագրված դեսպանները, միջազգային կառույցի ներկայացուցիչները և մնացած «իրավապաշտպան» կառույցները «օկ» են Փաշինյանի հետ, որ նա նման ռեպրեսիվ մեթոդներով ճնշի ընդդիմադիրներին. նրանց կողմից բարձրացված հարցերը, որոնք ոչ միայն լեգիտիմ են, այլ բացարձակ ճշմարտություն, միանգամից կլռեցվի և տվյալ անձը կհայտնվի անազատության մեջ (ասվածի վառ օրինակը Արմեն Աշոտյանի դեպքն էր, երբ Աշոտյանի կողմից հրապարակած գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ Փաշինյանը պատրաստվում է ոչ միայն հանձնել Արցախը հայաթափման գնով, այլ առաջիկայում Ադրբեջանին միակողմանի մեծ զիջումներ է նախապատրաստում)։ 
Վերջին օրերին մենք ականատես եղանք բռնաճնշումների հերթական դրվագին, երբ ակնհայտ բռնի ուժ կիրառելով ձերբակալվեցին, ապա 2 ամսով կալանավորվեցին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Այս կալանավորումները ոչ մի իրավական հիմք չունեին այն առումով, որ մեղադրանք է ներկայացվում «համացանցում խուլիգանություն» անելու հոդվածով, թե իրականում ով է կոնկրետ տուժողը և ում դիմումի համաձայն է քննիչը նման գործ հարուցել։ Սրանք դրվագներ են, որոնք իրավաբանության ոչ մի նորմի մեջ չեն տեղավորվում, քանի որ, եթե կա հանցանք, ապա միանշանակ է, որ պետք է լինի նաև տուժող, սակայն տվյալ դեպքում անհասկանալի է, թե ով է համարվում տուժողը։
Աշոտյանի գործի աբսուրդը նրանում է, որ, ըստ էության, չկա փողերի լվացման կասկածյալ, ինչի մասին վերջին դատական նիստում նշվեց քանիցս, սակայն ՀՀԿ փոխնախագահն ապօրինաբար շարունակում է մնալ անազատության մեջ, և սա այն դեպքում, երբ դատավոր Դոլմազյանը ոչ մի հոդաբաշխ փաստարկ մինչ օրս չի ներկայացնում` նրան փակի տակ պահելու հիմնավորման վերաբերյալ։ 
Քաղբանտարկյալների դրվագներից ամենաաբսուրդը, թերևս, Մամիկոն Ասլանյանինն է, երբ Վանաձորի ընտրված քաղաքապետին կալանքի տարան միայն այն պատճառով, որ հաղթել էր ՔՊ թեկնածուին, մինչ այդ էլ ոչ մի կերպ չէր համագործակցել իշխանության հետ, երբ նրանք վերջինիս առաջարկել էին ընտրություններին գնալ իրենց ցուցակով։ Ասլանյանն արդեն 2 տարի 4 ամիս է գտնվում է կալանքի տակ, իսկ նորմալ դատական նիստեր մինչ օրս չեն կայացվել (գործը վկաների ցուցմունքների փուլում է, կան 40-ից ավելի վկաներ, և դիտավորյալ մեռցնում են գործընթացը, որպեսզի Ասլանյանը հնարավորինս երկար մնա անազատության մեջ)։
Դրվագները շատ են, քաղբանտարկյալներ՝ նույնպես, որոնք հավիտյանս կմնան հայոց պատմության էջերում՝ ասոցացվելով փաշինյանական բռնաճնշումների հետ, իսկ պատասխանը մեկն է․ Նիկոլը սեփական իշխանությունը պահելու համար անում է և անելու է ամեն ինչ այնքան ժամանակ, քանի դեռ չկա միասնականություն և ընդհանուր կոնսոլիդացիա, որը ստեղծված իրականության միակ տրամաբանական լուծումն է։

Արմեն Հովասափյան

Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի
Ամենադիտված