ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանձնողի հոգեբանությունն ու մերօրյա Հայաստանը 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն հանգամանքը, որ առաջիկայում Հայաստանում և ընդհանուր Հարավային Կովկասում կարող են տեղի ունենալ անդառնալի իրադարձություններ, օրըստօրե ավելի է միս ու արյուն ստանում։ Գնալով էլ ավելի ակնհայտ է դառնում, որ առաջիկայում Հայաստանին արհավիրք է սպասում, որին հակադարձելու և ընդդիմանալու ոչ մի էական ու կանխատեսելի հեռանկար փաստացի չկա։ 

Նախօրեին պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ մնալով իր հակապետական գաղափարներին, պատրաստվում է Տավուշում հերթական զիջման գնալ և Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի 4 հայկական գյուղերը՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Ոսկևան։ Սրանք են հենց այն գյուղերը, որոնք Ադրբեջանական կողմը պահանջել է Փաշինյանից։ Շատ կարևոր է ընդգծել, որ ադրբեջանական կողմը հայկական 4 գյուղերի դիմաց բնավ չի պատրաստվում Հայաստանին վերադարձնել իր կողմից օկուպացված 31 հայկական գյուղերն ու հանդամասերը, որնք դեռևս 90-ականներից գտնվում են իրենց վերահսկողության տիրույթում։ 
Տավուշցիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, իրեն բնորոշ լեքսիկոնով մարդկանց փորձել է տրամադրել վատագույնին՝ ասելով, որ «եթե գյուղերը չտանք, թուրքը կմտնի Հայաստան, նոր պատերազմ կլինի, ի՞նչ, էլի պատերազմ ե՞ք ուզում»։ Սա փաստացի այն նույն սցենարն է, երբ 2020-ին անամոթաբար հայտարարում էր, որ «պատերազմը կանգնեցրել եմ ու փրկել 30 հազար կյանք»։ Իսկ էլ ավելի ողբեգական է այն, որ Նիկոլի կողմից տիրաժավորվող այս բառախաղերն ու անհասկանալի տեքստերը ընդունվում են գլխիկոր ու քար լռությամբ։ 
Հանդիպման ողջ ընթացքում, հերթական անգամ, ականտես ենք դառնում փաշինյանական պապուլիզմի «պերեդոզի», որտեղ նա, նայելով ոսկեպարցիների աչքերին, փորձում էր նրանց համոզել, որ իրենց պատմական գյուղն ու գերեզմաններ լքելը «ստեղծված իրավիճակում» հարցի միակ լուծումն է։ 
Տեսեք, այս մասին շատ է խոսվել, բայց թերևս արժե արձանագրել ևս մեկ անգամ․ Նիկոլի համար հայրենիքի գիտակցում չկա, նա խոսում է բացառապես այն տիրույթում ու այն արժեհամակարգով, որը համապատասխանում է սեփական իշխանության կաշին փրկելու համար։ Յուրաքանչյուր դրվագ նա ներկայացնում է զուտ իր քաղաքական պրիզմայից․ շարքային, հասարակ բառեր օգտագործելով, չինովնիկին ոչ բնորոշ ժեստիկուլյացիաներ կիրառելով, նա մարդկանց մոտ հասարակ գյուղացի տղայի կերպար է ստեղծում, որպեսզի իր թեզերն էլ ավելի հիմնավոր ու ամուր երևան՝ տողատակում թաքցնելով իր բուն անելիքը։ 
Միանշանակ է, որ Փաշինյանը վիրտուոզ կատարող է, նա փայլուն է իրականցնում իր առջև դրված թուրքական հանձնարարականները, և այն ինչ թուրքական տերերը չեն կարողացել իրականցնել տասնամյակներ, նա հստակ առաջ է տանում հաշված ամիսների ընթացքում, ու դա կատարում է բարձր կատարողականով, որպեսզի ոչ ձվածեղը վառվի, ոչ էլ թավայի պոչը։ Մարդիկ գլխիկոր լսում են նրա բառախաղերը, փորձում հասկանալ, թե «որտեղ են իրենց քցում», սակայն ձեռնունայն, փաշինյանական կատարողականը սահմաններ չունի, նա ամեն ինչ անում է բարձր որակի։
Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular