Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին

ՍՊՈՐՏ

Foundación Real Madrid-ի, International Football Camps-ի և Eurosoccer Trips-ի պայմանավորվածության համաձայն՝ այս ամառ  Հայաստանում առաջին անգամ կկայանա Մադրիդի «Ռեալի» միջազգային հավաքը:

Այս մասին ArmSport.am հետ զրույցում պատմել է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Բանանցի» (այժմ՝ «Ուրարտու») ու «Փյունիկի» նախկին հարձակվող Գևորգ Կարապետյանը, որը նաև հավաքի կազմակերպիչներից և գլխավոր «մեղավորներից» մեկն է:
 

5-օրյա երևանյան հավաքից հետո լավագույնները կմեկնեն Մադրիդ

Կարապետյանի խոսքով՝ հավաքը կկայանա 2024 թվականի հուլիսի 3-7-ը Ավանի ակադեմիայում: Foundación Real Madrid-ի Clinics հավաքի շրջանակում «Ռեալի» ակադեմիայի իսպանացի մարզիչները 5 օր շարունակ կկոորդինացնեն հավաքը և կընտրեն լավագույններին, որոնք այնուհետև մեկշաբաթյա մարզումային հավաքի կմասնակցեն արդեն Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում:

«Ես և Արթուր Մինասյանը (խմբ. — Երևանի «Արարատի» լեգենդար ավագ, նախկին գործադիր տնօրեն) 2017 թվականին Լոս Անջելեսում հիմնեցինք մեր մանկապատանեկան ակադեմիան, որը կոչվում է LA International FC: 2019 թվականին Լոս-Անջելեսում առաջին անգամ անցկացվելու էր Real Madrid Foundation Clinic (ֆուտբոլային հավաք), որի հետ համագործակցում էր Euro Soccer Trips-ը:

Արթուր Մինասյանն ու Գևորգ Կարապետյանը

Իմանալով այդ մասին՝ մեր ակումբի լավագույն խաղացողներին գրանցեցի այդ հավաքին և ծանոթացա նրանց հետ: Հավաքին յուրաքանչյուր տարիքային խմբում պետք է ընդգրկվեն լավագույնները, և հուրախություն մեզ՝ մեր սաներից Գագիկ Սիմոնյանը լավագույնը ճանաչվեց իր տարիքային խմբում՝ հնարավորություն ստանալով մասնակցելու «Ռեալի» մադրիդյան մարզաբազայում կայացած մեկշաբաթյա հավաքին, ինչը մեծ հաջողություն էր մեզ համար։ Դրանից հետո սկսեցինք սերտորեն համագործակցել նրանց հետ, Euro Soccer Trips-ը շատ պրոֆեսիոնալ կազմակերպություն է և նրանք Մադրիդում ունեն իրենց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակադեմիան, որտեղ մեր ակումբից շատ երեխաներ են ընդգրկված»,- պատմում է Գևորգ Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ այդ համագործակցության շրջանակում էլ առաջարկել է հավաք անցկացնել Հայաստանում, որպեսզի հայ երեխաներին հնարավորություն ընձեռնվի հանդես գալու Մադրիդի «Ռեալի» մարզչական անձնակազմի հետ և հսկայական փորձ ձեռքբերելու:

«Ես, Արթուր Մինասյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) հիմնադիր Արամ Ղահրամանյանը ստեղծեցինք International Football Camps կազմակերպությունը, որը զբաղվելու է միջազգային հավաքների կազմակերպմամբ։ Մեկնեցինք Մադրիդ, ստորագեցինք պայմանագիրն ու կայացավ ծրագրի պաշտոնական ներկայացումը, որին ներկա էր նաև Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ռոբերտո Կառլոսը»,- պատմում է Գևորգ Կարապետյանը:

Երևանյան հավաքն անցկացվելու է Ավանի ակադեմիայում, մասնակցելու են 8-17 տարեկան երեխաներ: Գրանցումների և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Այս մեծ իրադարձությունը չէր կարող կազմակերպվել առանց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ի ղեկավարներին, որոնք շատ դրական արձագանքեցին ու պատրաստակամություն հայտնեցին օգնելու՝ տրամադրելով Ավանի ակադեմիայի խաղադաշտերը:

Հուսով ենք՝ հավաքին կմասնակցեն ամենատաղանդավոր հայ երեխաները,  և նրանցից լավագույնները կընտրվեն մարզիչների կողմից՝ հնարավորություն ստանալով 1-շաբաթյա հավաքի մասնակցել Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում»,- ասում է Գևորգ Կարապետյանը:

LA International Football Club-ը համախմբել է Լոս-Անջելեսի շուրջ 250 հայ երեխայի

Անդրադառնալով Լոս-Անջելեսում գործող Los Angeles International Football Club-ին՝ Գևորգ Կարապետյանն ընդգծում է՝ ակումբի պատանեկան թիմերն այս տարիների ընթացքում մեծ հաջողություններ են գրանցել։ Այժմ ակումբում 5-15 տարեկան շուրջ 250 երեխա է մարզվում:

«Շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնցից երկուսը՝ Սերգեյ Առաքելյանն ու Գևորգ Թումանյանը, այժմ հանդես են գալիս իսպանական «Բոադիլյա» ակումբում՝ դարձյալ Eurosoccer Trips-ի հետ համագործակցության շրջանակում:

Մասնակցել ենք տարբեր մրցաշարերի ու գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ: Ունենք նաև շատ ուժեղ մարզչական կազմ, որով շատ հպարտ ենք: Մեզ հետ են Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների նախկին խաղացողներ Տիգրան Դավթյանը, Վիուլեն Այվազյանը, Տիգրան Վարդանյանը, Ալեքս Քոսեմյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանն ու Վարդան Հովսեփյանը:

  

Ունենք նաև իտալացի մարզիչ, որը «Մանչեսթեր Սիթիի» սան է եղել: Մեր ակումբի հետ նաև շատ այլ անուններ են կապված, որոնք իրենց մասնագիտական բարձր որակներով շատ են օգնում մեզ՝ լավագույնս հանդես գալու ԱՄՆ-ի տարբեր տարիքային բարձրակարգ առաջնություններում»,- ասում է Գևորգ Կարապետյանը:

Կարապետյանն ընդգծում է՝ իրենց նպատակը Հայաստանի պատանեկան հավաքականների համար որակյալ կադրեր պատրաստելն է. «Ունենք շատ տաղանդավոր տղաներ, և հուսով ենք՝ ապագայում նրանք կպաշտպանեն Հայաստանի մարզական պատիվն ու հանդես կգան Հայասատնի տարբեր տարիքային հավաքականներում»:

Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ․ Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ՝ Երևանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած կրակոցից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԴոլարն էժանացել է, ռուբլին աճելԲագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 25-ամյա տղան հրացանով ինքնասպան է եղելՀայկական առաջին պատարագը՝ Խորվաթիայի մայրաքաղաքում. լուսանկարներ Զգուշացում․ անձրև, ամպրոպ, կարկուտ կլինիՎիլյամ Սարոյանի հուշարձանը՝ Երևանում Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա ՀովհաննիսյանՌուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա «Մամ, պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեր վրա, ողջ մնամ, զանգ կտամ»․ Կիրանցի հերոսը2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներՎաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են Երևան
Ամենադիտված