ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մբապեն ՊՍԺ-ի կազմում հոբելյանական գոլն է խփել

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Մոնպելյեին» 6-2 հաշվով։ Փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել։

Մայրաքաղաքային ակումբի կազմում անցկացրած 297 խաղում 25-ամյա ֆրանսիացին խփել է 250 գոլ։ Նա ունի նաև 106 գոլային փոխանցում իր ակտիվում։

Մբապեն ՊՍԺ-ի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։ Ցուցակի երկրորդ տեղում Էդինսոն Կավանին է՝ 200 գոլով։ Երրորդ տեղում Զլատան Իբրահիմովիչն է (156)։

Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 խաղ, խփել 38 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular