ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական «մուրացկանները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս, Անթալիայում տեղի ուենցած դիվանագիտական ֆորումում, Փաշինյանի պատվիրակությունը հերթական անգամ տապալվեց, թեև, հայտնի շրջանակներն այս խայտառակությունը կձևակերպեն որպես արտաքին ու անվտանգային իրենց քաղաքականություն, իրականում հերթական արկածախնդրություն է:

Ընդ որում, հենց Անթալիայում՝ թուրքերի առաջ խոստովանելով, թե մինչ այս իրենց ձեռնարկած «Ալմա-Աթա» գլխավոր էքսպերիմենտը տապալված է. սա նույնպես բլեֆ է:

Ի դեպ, ֆորումը դեռ չսկսված՝ Հայաստանի պատվիրակությունը դրսևորվեց, մասնավորապես, Փաշինյան-Էրդողան կարգավորման գործընթացում Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը թուրքական հարթակում քննարկման ժամանակ նվազագույնը մատնեց իր անփորձ լինելն` ասելով, թե «Հայաստանը պատրաստ է ունենալ ամբողջությամբ կարգավորված հարաբերություններ, ապաշրջափակված կոմունիկացիաներ, բաց սահման Թուրքիայի հետ հենց հիմա, վաղը:

Եթե Սերդարը (Քլըչը) համաձայնի, մենք կարող ենք դրա մասին հայտարարել հենց հիմա»: Իրավիճակի ողբերգությունն այն է, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին արձագանքն ամենախոսունն էր. փորձառու թուրք դիվանագետն անգամ չթաքցրեց իր վերաբերմունքը՝ բացահայտ ցինիկաբար ծիծաղելով:

Ավելի ուշ, բնականբար, Քլըչը նաև մերժեց Ռուբինյանի պրիմիտիվ "հնարքը" և ասաց․ «Ես մի քանի անգամ Ռուբենին ասել եմ, որ պատրաստ եմ գալ Երևան` հետագա բանակցությունների համար: Եվ ես նրան հրավիրել եմ Անկարա: Բայց, եթե Երևանում և Անկարայում հանդիպումների համար որպես նախապայման է դրվում սահմանը բացելը, ապա մենք խնդիր ունենք»

Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ, երբ մի տեղ լսած, մի տեղ տեսած դիվանագիտական հնարքը փորձում ես գործի դնել, պետք է նաև հաշվի առնել, թե ում դեմ, որ երկրի ներկայացուցչի:

Եթե անգամ Ռուբինյանն իրավասու է ՀՀ անունից անել նման հայտարարություն, ապա Քըլըչը, վստահաբար, իրավասու չէ դրական պատասխանել, որովհետև Թուրքիայի պետական համակարգում Քըլըչը որոշում կայացնող չէ, որովհետև Թուրքիան ունի պետական համակարգ, որն ունի կառուցվածք ու քաղաքականություն, նպատակ ու քայլ առ քայլ մշակված ծրագիր և նա ինքնագլուխ բաներ խոստացող չէ։ Անփորձություն է կարծելը, թե թուրքական կողմին կարելի էր անակնկալի բերել կամ այդ կերպ ճնշում գործադրել:

Այդ միջոցներն իհարկե կան, բայց դրանք բոլորովին այլ հարթության մեջ են: Թուրքական օրակարգ սպասարկող հայաստանյան կառավարիչները նախապես չեն շոշափել Անկարայի տրամադրությունները, հնարավոր արձագանքը, ավելին՝ տպավորություն է, թե Փաշինյանն անընդհատ գլուխը հարվածում է նույն պատին, որովհետև Էրդողանից մինչև նրա նախարարներ, իրականում, բավական տեսանելի ու ընկալելի ակնարկներ են արել այն մասին, որ Թուրքիան սահմանը բացելու մտադրություն առայժմ չունի: Ըստ էության, իրավիճակն ավելի խնդրահարույց է, որովհետև հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ Ռուբինյանի հայտարարության բովանդակությունն ինքնագլուխ չէր:

Անթալիայում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորին չափ շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»։ Միանշանակ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն այսպես անհուսորեն, այսպես մուրալով ակնկալելը վտանգավոր է, որովհետև այդ հարցը Թուրքիայի համար վերածվում է գործիքի:

Սահմանի հարցը Փաշինյանն ինքն է դարձնում հաղթաթուղթ Թուրքիայի ձեռքում՝ միաժամանակ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում սահմանը բացելը ներկայացնել իբրև թուրքերի մեծագույն զիջում ու բարեհոգություն:

Այնինչ, իրականությունն այն է, որ փաստացի ցեղասպանված կողմը ցեղասպանից մուրում է սահմանի բացում. տվյալ դեպքում ընդհանրապես էական չէ, թե հանուն ինչի: Եթե ցեղասպանը նոր ոճրագործություն ծրագրելու և Հայաստանի սուվերեն տարածքը կլանելու մեծ ծրագիր չունենար՝ հանուն բոլոր թյուրքերին համախմբելու գլխավոր հավակնության, սահմանը կբացեր վայրկյան առաջ։


Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular