Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական «կրուասաններին» սպասելիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս տեղի ունեցած երեք ու կես ժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացի սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։ Այս խոսակցությունը նորություն չէր, սակայն արդեն Փաշինյանի մակարդակով այդ մասին հայտարարվեց հրապարակավ։

Իր խոսքում Փաշինյանը ընդգծեց, որ, եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, թող ցույց տան, թե իրենց պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը ո՞րն է:

«ՀԱՊԿ-ը ցույց չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին, և պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- հայտարարեց նա:

Հավելենք, որ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ նշելով, որ Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։

«Սա Հայաստանի որոշումն է, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով»,- ասել է նա։

Թեմայի հետ կապված Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։

Նա հայտնել է, որ ռուսական կողմը լսել է Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ՝ ասելով. «Առջևում, իհարկե, շատ աշխատանք կա։ Մեզ անհրաժեշտ են շփումներ՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ՝ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»։

Ակնհայտ է, որ Փաշինյանը պատահական չէ այս ամենն իրականացնում հենց հիմա, քանի որ սա ՌԴ իշխանությունների համար ամենազբաղված ու բարդ փուլերից մեկն է, երբ հարավկովկասյան թեմաները մղված են վերջին պլան՝ ոչ միայն ՌԴ արտաքին քաղաքական թեմաների, այլև՝ ներքին գործընթացների և սպասվող ընտրությունների պատճառով։

Ըստ էության, դատելով հայաստանյան կառավարիչների հայտարարություններից` ակնհայտ է դառնում, որ թիմում ՀԱՊԿ-ը լքելու որոշում կա, անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ կվարեն Հայաստանի հետ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։

Ամենայն հավանականությամբ Նիկոլը վերջնական կոնկրետ քայլ կկատարի այն ժամանակ, երբ ԵՄ-ից անվտանգային բնույթի երաշխիք ստանա, ավելի էական մի բան, քան ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների գործոնն է, իսկ վերջին մի քանի օրերին եվրոպական տիրույթից հնչում են տարբեր կոչեր ու հայտարարություններ։

Բնականաբար Փաշինյանն ու նրա վարչախումբը փայլուն հասկանում են, որ միայնակ աշխատելը ՀՀ ներկայիս հնարավորությունների պարագայում ռիսկային է, թեև նույն մարդիկ խոսում են նաև Հայաստանի՝ չեզոք երկրի կարգավիճակի մասին։ Չնայած պետք է նշել, որ չեզոք երկրները պետք է բոլոր ոլորտներում լինեն կա՛մ ինքնաբավ, կա՛մ ունենան ուժեղ դաշնակից։

Իսկ մենք տեսնում ենք, որ այս դեպքում Ֆրանսիան Հայաստանի համար այնպիսի դաշնակից չէ, որը Հայաստանին թույլ կտա վստահ քայլեր իրականացնել։

Նույնիսկ ՀՀ իշխանություններն են հասկանում, որ արևմտյան հայտարարությունների ներքո լուրջ բովանդակություն չկա։ Ավելին, ՆԱՏՕ-ի դուռն ընդհանրապես փակ է Հայաստանի համար, իսկ ԵՄ-ն անվտանգության ոլորտում համագործակցելու լայն հնարավորություններ չունի և կարող է միայն որոշ անդամ երկրների հորդորել աջակցել Հայաստանին․ չմոռանանք, թե հարավկովկասյան տարածաշրջանում ով է ՆԱՏՕ-ի «փաստաբանը»։

Ընդհանուր առմամբ, Փաշինյանը` փորձելով մանեվրել աշխարհաքաղաքական այս քաոտիկ իրադրությունում, փորձում է ՌԴ շուրջ ստեղծված իրավիճակից քիչ-քիչ մոտենալ շրջադարձին և իրականացնել այն։ Սակայն սա, այնուամենայնիվ, բարդ գործընթաց է, քանի որ ոչ միայն ՌԴ-ի հնարավոր դիրքորոշումն է անհանգստացնում, այլև Իրանի, ի վերջո, կան ԵԱՏՄ-ի և բազմաթիվ այլ հարցեր, որոնք հեշտ լուծելի հարցեր չեն։

Արմեն Հովասափյան

Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Այսօր տասնյակ հասցեներում լույս չի լինի Տավուշի հանձման դեպքում Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով․ Փաշինյան
Ամենադիտված