ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելը հեգնանքով շնորհավորել է Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեգնական գրառում է հրապարակել Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ, գրում է Bild-ը։

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ոչ մի ընդդիմություն. Ոչ մի ազատություն: Ընտրություն չկա»,- գրել է նա։

Նախագահական ընտրությունները մեկնարկել են այսօր և կտևեն մինչև մարտի 17-ը։ Ոչ մի թեկնածուի, ով հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայի պատերազմին, թույլ չի տվել մասնակցել։

 

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կասկածի տակ են դնում Ռուսաստանում անցկացվող նախագահական ընտրությունների օրինականությունը. Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Խոսեպ Բորելը նախօրեին ասել էր, որ ժամանակակից Ռուսաստանում դժվար է պատկերացնել ազատ, արդար և ժողովրդավարական քվեարկություն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ ավելի հստակ է արտահայտվել. «Ռուսաստանում ընտրություններն ազատ և արդար չեն լինելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular