Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկեդոնով. Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան պետք է կառուցվի «միասին, ոչ թե փոխարենը» սկզբունքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր, երբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «սառեցման» շրջան են ապրում, Մոսկվայում շատերը պաշտոնական Երևանին մեղադրում են «Արևմուտքի կողմն» անցնելու մեջ։ «Կրակին յուղ լցրեց» հայկական կողմի՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերելու վերջին նախաձեռնությունը։ Բայց դրսևորելով Իրանի, ինչպես նաև Հնդկաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը՝ Հայաստանի իշխանությունները փորձում են հերքել այս թեզը։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հիմա Երևանում հիմնական բառը դիվերսիֆիկացիան է։ Իսկ իրանական ուղղությունը այս համատեքստում կարեւոր տեղ է զբաղեցնում։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը պարբերական բնույթ են կրում։ Այսպես, ամանորյա տոների նախաշեմին Երևան է այցելել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

Սակայն, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին, ասեմ, որ Ռուսաստանի փոխարեն հավասարակշռությունների, երաշխիքների և զսպումների համակարգ կառուցելու փորձերը, կարծես թե, արդյունավետ չեն: Եվ բանն այն չէ, որ այս տողերի հեղինակը կարմիր անձնագիր ունեցողն է։

Նախ, Իրանը, որը հավակնում է Հայաստանի հետ հատուկ հարաբերությունների և նրա տարածքային ամբողջականությանն աջակցություն է հայտնում,  առճակատման հարաբերություններ չի կառուցում Ադրբեջանի հետ եւ հաստատ չի «զսպի» Բաքվին՝ հանուն հայկական ուղղությամբ օգուտների։

Խորհրդանշական է, որ Պապիկյանի այցի հետ գրեթե համաժամանակ Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ-ների ղեկավարները Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում պայմանավորվել են դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորման շուրջ։ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը շուտով կվերսկսի իր գործունեությունը ամբողջությամբ։

Երկրորդ, «Իրանը Ռուսաստանի փոխարեն» սխեման չի աշխատի նաև այն պատճառով, որ Իսլամական Հանրապետությունը չափազանց բարդ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ։ Մինչդեռ Երևանը զգալի ջանքեր է գործադրում Ֆրանսիայի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, երկու երկրների հարաբերություններն արդեն անվանվում են ռազմավարական։ Սակայն Փարիզը, ԵՄ-ն ամբողջությամբ, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն դժվար թե շահագրգռված լինեն Կովկասում Իսլամական Հանրապետության նման «մարտահրավերի» հայտնվելով:

Սա նշանակում է, որ այս կողմից Երևանին կառաջարկվի «ընտրություն անել», թեև, ի տարբերություն Մոսկվայի, միգուցե դա անեն ոչ հրապարակային։

Այսպիսով, դիվերսիֆիկացիան կամ «կոմպլեմենտարիզմի» նոր տարբերակը՝ արդյունավետ մարտավարություն լինելու համար, պետք է կառուցվի «միասին, ոչ թե փոխարենը» սկզբունքի վրա։ Ավելին, Հայաստանն ու նրա էլիտան նման փորձ արդեն ձեռք են բերել։ Որոշ երաշխավորների՝ հօգուտ մյուսների հրաժարվելը կարող է հանգեցնել նրան, որ հին դաշնակցային կապերը կկորչեն, իսկ նորերը չեն փոխհատուցի հների կորուստները»,- գրել է փորձագետը։

Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորԵթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջներըԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել  Հայտնի է՝ երբ են լինելու վարժական հավաքներըԻմ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան «Տյուս եկե՛ք»․ գերլարված իրավիճակ Կիրանցում․ մանրամասներՀամացանցում հայտնվել է Սլովակիայի վարչապետի վրա հարձակման պահը
Ամենադիտված