Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչը Երևանում անցկացնելու համար Կառավարությունը շուրջ 280 մլն դրամ կհատկացնի

ՍՊՈՐՏ

Կառավարությունը պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնում է 279 միլիոն 954 հազար 300 դրամ՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցաշարի հանդիպումները անցկացնելու համար։

Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ներկայացվող նախագծով թե՛ Կառավարության ծրագրի, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ կարևոր քայլ ենք իրականացնում, որտեղ առանձնահատուկ շեշտադրվում է խաղային մարզաձևերի զարգացման կարևորությունը։

Հենց այդ նպատակով 2024-26 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախորդ տարի արդեն հաստատել ենք մարզերում երկու ֆուտբոլային ստադիոնների նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ ակադեմիական քաղաքի հատակագծում տեղ է գտել Ազգային ստադիոնը»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին հատկապես հաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտզալի հավաքականը, որը վարկանիշային առումով տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների շարքում և նախորդ տարի առաջին անգամ մտել է էլիտ ռաունդի եզրափակիչ փուլ։ Անդրեասյանը նշեց, որ ընտրական փուլում պաշտոնական հանդիպումներում յոթ անընդմեջ հաղթանակ է գրանցվել, իսկ ընդհանուր խաղերը, նաև՝ ընկերական խաղերը հաշվածը, հավաքականը 10 անընդմեջ հաղթանակ է տարել:

«Այժմ արդեն խաղային մարզաձևերի զարգացման նոր հնարավորություն է ձևավորվում, քանի որ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևան քաղաքում նախատեսվում է անցկացնել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի հանդիպումները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում։

Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալ»-ը, ինչպես նաև՝ պորտուգալական «Սպորտինգ»-ը և «Բենֆիկան»։

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, եզրափակիչը և 3-րդ տեղի հանդիպումը՝ մայիսի 5-ին։

Նախատեսվում է, որ այս իրադարձությունները կհանդիսանան նաև զբոսաշրջային զգալի հոսքի առիթ՝ հաշվի առնելով մրցաշարի հեղինակությունն ու մրցող թիմերի երկրպագուների բանակը։

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Պետք է նշել նաև, որ նախատեսվում է համապատասխան բարեկարգումներ իրականացնել հատկապես լուսային հատվածի ու հանդերձարանի մասով։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 279 միլիոն 954 հազար 300 դրամ»,- եզրափակեց Անդրեասյանը։

Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կան
Ամենադիտված