Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և Արևմուտքի համատեղ խաղն ընդդեմ Իրանի կարող է թանկ նստել Հայաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Հայաստանում մեկնարկել է Իրանի դեմ քարոզչական արշավը։ Դրա առաջնագծում են կա՛մ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կա՛մ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ և ինչն էլ ավելի կարևոր է՝ ունեն ընդգծված պրո-արևմտյան կողմնորոշում: Հիմնական թեզերը, որ փորձում են հրամցնել հայ հանրությանը, հետևյալն են՝  Իրանն Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի, Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա՝ Հայաստանը կմնա շրջափակման մեջ, Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։

Ավելորդ է նշել, որ այս քարոզչական արշավը ամբողջովին տեղավորվում է Արևմուտքի՝ Հայաստանը ՌԴ-ից և Իրանից անջատելու, այս երկու երկրների լծակները Հարավային Կովկասում զրոյի հասցնելու ծրագրի տրամաբանության մեջ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար Իրանի Իսլամական հանրապետության հետ համագործակցությունն ունի ռազմավարական կարևորություն՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը և անվտանգային խնդիրները: Սակայն, ՀՀ իշխանությունները սպասարկելով Արևմուտքի օրակարգը՝ մոռանում են այդ հանգամանքի մասին և անում քայլեր, որոնք անկասկած չեն բխում ՀՀ պետական շահերից: Թեհրանը չի էլ թաքցնում իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի հետ խորացող սիրախաղին: Շաբաթներ առաջ Հայաստան այցելած Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլլահիանը նշել էր, որ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության։ Եվ միայն տարածաշրջանային երաշխավորները կկարողանան այդ խաղաղությունն ու անվտանգությունն ապահովել:

«Ռահբորդե Մոասեր» (Ժամանակակից ռազմավարություն) իրանական վերլուծական կայքը մի հոդվածում անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ դեպի Արևմուտք շրջադարձի քաղաքականության հետևանքներին՝ գրելով. «Հաշվի առնելով  Մոսկվայի աճող դժգոհությունն իր հետնաբակում արևմտյան ուժերի ներկայությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱՊԿ–ից Երևանի դուրս գալուն, ինչպես նաև Թեհրանի դժգոհությունն իր երկրի հյուսիսային սահմաններում սիոնիստական ​​ռեժիմի և ՆԱՏՕ-ի ներկայության հնարավոր ուժեղացումից, մտավախություն կա, որ տարածաշրջանում կսկսի հերթական լարվածությունը»։

Դեպի Արևմուտք դրեյֆի և Իրանի հետ հարաբերությունները սառեցնելու արդյունքում Հայաստանը ոչ միայն հայտնվելու է տոտալ շրջափակման մեջ, այլ նաև լուրջ հարվածի տակ է դնելու երկրի ողջ հարավը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը էքսպանսիոնիստական ծրագրեր ունի նաև Սյունիքի մարզի հետ կապված և այդ ծրագրերի իրականացմանը մեծապես խոչընդոտել է հենց Թեհրանի հստակ և սկզբունքային դիրքորոշումն այս հարցում։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն Իրանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում Անկարայի դիրքերի ամրապնդման հնարավորություն, ինչը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի առաջացման անխուսափելի արդյունքը։ Վերջինս  ուղղակի սպառնալիք Է ԻԻՀ անվտանգության համար, քանի որ այդպիսով երկրի հյուսիսային սահմանները, մասնավորապես՝ հյուսիս-արևմուտքը, փաստացի կհայտնվի թուրքական շրջապատման մեջ։ Այս առումով ՀՀ և ԻԻՀ շահերը համընկնում են, սակայն, դեռևս: Եթե Փաշինյանը շարունակի Արևմուտքի հետ քաղաքական սիրախաղը, հաշվի չառնելով իրանական կողմի մեսիջներն ու շահերը, ապա ակնհայտ է, որ Թեհրանին այլ բան չի մնալու, քան պայմանավորվել Ադրբեջանի հետ: Առաջին ծիծեռնակն արդեն իսկ կա: Երեկ,  Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել: Թերևս ավելորդ է նշել, թե ինչ ռիսկեր և վտանգներ կարող է պարունակել Հայաստանի համար այդ նոր էջը:

Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջներըԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը
Ամենադիտված