Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելառուս՝ Միլիցիայի օր, Չինաստան՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1727-տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը: Հալիձորի բերդում ամրացած Դավիթ-Բեկի զորքը հանկարծակի հակահարվածով ջախջախել է բազմակի անգամ գերազանցող թշնամուն դուրս մղելով նրան Սյունիքից։ Թուրքական բանակը կորցրել է 13000 զինվոր և 148 մարտական դրոշ։

1878- ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։

1893-ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։

1937-ծնվել է նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

1937-ծնվել է հայտնի թերապևտ Էդուարդ Բաբայանը։

1940- ծնվել է ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։

1941- ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

1980- վախճանվել է արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

1981- ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում  կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, որից հետո թաքնվել են։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։

2005-Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը փորձելով լուծել Հայ և Վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել:

2007-Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների օգնության միության նախագահ Տատյանա Չալաձեն դատի է տվել «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին՝ նրան մեղադրելով «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար, քանի որ վերջինս գրել էր, որ զոհերի մի մասին սպանել են ադրբեջանցիները:

2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։

2008- Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։

2008- ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

2009-Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2010-ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:

2011- վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրն Ալենուշ Տերյանը։

2015- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգության, որի հետևանքով երեք մարդ է զոհվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1152- Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։

1193- վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր  Սալահ ադ Դինը։

1561 —իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։

1678- ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։

1789 —Նյու-Յորքում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին սահմանադրությունը։

1791- Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1813 —ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի ինագուրացիայի ժամանակ  պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ մատուցվել է պաղպաղակ։

1832- վախճանվել է ֆրանսիացի հնեաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։

1852- վախճանվել է  ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։

1872-վախճանվել է  դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։

1877 —ամերիկացի գյուտարար էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։

1880 —ամերիկյան «Նյու-Յորք Դեյլի Գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։

1916- ծնվել է  անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։

1918-Ատլանտյան օվկիանոսում, Բերմուդյան եռանկյու շրջանում անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմա-ծովային նավը, իսկ անձնակազմի 306 անդամներն անհետ կորել են։

1921 —Աբխազիայում հաստատվել է խորհրդային իշխանություն, ստեղծվել է Աբխազական ԽՍՀ-ն։

1936 —իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիրիժաբլը։

1951- ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։

1955 —ոչ մեծ ճապոնական «Sony» ընկերությունը հանդիսանալով նորեկ շուկայում սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։

1975- Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։

1980- Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։

2004- Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակել է ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ-ի 100-ը։

2006 —գործարկվել է ցանցային «Одноклассники» նախագիծը։

2010-վախճանվել է խորհրդային և աբխազական պետական և քաղաքական գործիչ, Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան։

2012- Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է ընտրվել Ռուսաստանի նախագահ։

Կ. Խաչիկյան

Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցը
Ամենադիտված