ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք քսիլոֆոն

ՖՈՏՈ

Քսիլոֆոնը ամենահին ու խորհրդավոր երաժշտական ​​գործիքներից մեկն է: Այն պատկանում է հարվածային գործիքների խմբին: Բաղկացած է փայտե բլոկներից, որոնք ունեն տարբեր չափսեր և հարմարեցված են որոշակի նոտայի համար: Ձայնը արտաբերվում է գնդաձև ծայրերով փայտե ձողերի օգնությամբ:
Քսիլոֆոնի կառուցվածքը բավականին պարզ է: Այն բաղկացած է շրջանակից, որի վրա դաշնամուրի ստեղների նման ձողերը դասավորված են 2 շարքով: Ձողերը հարմարեցված են որոշակի նոտայի և նստած են պարոլինե ներդիրի վրա: Ձայնը ուժեղանում է այն խողովակների շնորհիվ, որոնք տեղակայված են հարվածային ձողերի տակ: Այդ ռեզոնատորները կարգավորված են նոտայի տոնայնությանը համապատասխան և զգալիորեն ընդլայնում են գործիքի հնչյունը ձայնը դարձնելով ավելի պայծառ ու հագեցած: Հարվածային ձողերը պատրաստվում են թանկարժեք փայտատեսակներից, որոնք չորացվում են մի քանի տարի: Դրանք ունեն ստանդարտ 38 մմ լայնություն և 25 մմ հաստություն: Երկարությունը տատանվում է  կախված ձայնի տեմբրից: Եթե ​​խոսենք հարվածային փայտիկների մասին, ապա ըստ ստանդարտի դրանք 2-ն են, բայց երաժիշտը, կախված հմտության մակարդակից, կարող է օգտագործել երեք-չորս փայտիկ: Դրանց ծայրերը ընդհանուր առմամբ լինում են գնդաձև, բայց երբեմն նաև գդալանման: Ծայրերը պատրաստված են կաուչուկից, փայտից կամ վոյլոկից, որը ևս ազդում է երաժշտության բնույթի վրա:
Քսիլոֆոնը հայտնվել է մոտ 2000 տարի առաջ, ինչի մասին վկայում են Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի քարանձավներում հայտնաբերված պատկերները: Այնտեղ պատկերված են մարդիկ, ովքեր նվագում էին քսիլոֆոնի տեսք ունեցող գործիքի վրա:
Չնայած դրան, Եվրոպայում այդ գործիքի մասին առաջին պաշտոնական հիշատակումը սկսվել է միայն 16-րդ դարից: Առնոլտ Շլիկը երաժշտական ​​գործիքների մասին իր աշխատությունում նկարագրել է քսիլոֆոնի նմանությամբ մի գործիք, որը կոչվում է hueltze glechter: 19-րդ դարում քսիլոֆոնը բարելավվել է: Բելառուսից երաժիշտ Միխոել Գուզիկովը գործիքի դիապազոնը հասցրել է 2,5 օկտավայի, ինչպես նաև փոքր ինչ փոխել է գործիքի տեսքը՝ ձողերը տեղադրելով չորս շարքով:  
Քսիլոֆոնը իր կառուցվածքի պարզության շնորհիվ ճանաչում է ստացել և սիրվել շրջիկ երաժիշտների շրջանում, քանի որ այն թեթև էր և հեշտ էր տեղափոխել:
Քսիլոֆոնը ճանաչում ունի նաև պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում, ինչը թույլ է տվել նրան հայտնվել սիմֆոնիկ նվագախմբերում, իսկ ավելի ուշ անգամ դառնալ մենակատար գործիք: Չնայած քսիլոֆոնի համար գրված երգացանկը սահմանափակ է, բայց այդ խնդիրը լուծվել է ջութակի և այլ ստեղնաշարային երաժշտական ​​գործիքների համար գրված երաժշտությունների տրանսկրիպցիաներով: 
20-րդ դարը զգալի փոփոխություններ է մտցրել քսիլոֆոնի ձևավորման մեջ: Այսպիսով, 4-շարքից այն դարձել է 2-շարքանի: Ձողերը դրվել են դաշնամուրի ստեղների անալոգիայով: Դիապազոնը հասցվել է 3 օկտավայի, որի շնորհիվ երաժշտացանկն է զգալիորեն ընդլայնվել:
Էթնիկ տեսանկյունից քսիլոֆոնը չի պատկանում որոշակի մայրցամաքի, քանի որ դրա մասին հիշատակումները հայտնաբերվում են աշխարհի տարբեր մասերում պեղումների ժամանակ: Միակ բանը, որը տարբերակում է այդ գործիքը անվանումն է: Օրինակ Աֆրիկայում այն ​​անվանում են «Տիմբիլա», Ճապոնիայում «Մոկկին», Սենեգալում, Մադագասկարում և Գվինեայում «Բելաֆոն»: Իսկ Լատինական Ամերիկայի երկրներում այդ գործիքն ուն «Միրիմբա» անվանումը: Կան նաև հնուց ստացված այլ անուններ՝ «Վիբրաֆոն» և «Մետալոֆոն»: Սակայն այս բոլոր գործիքները պատկանում են նույն խմբին: Նրանց վրա երաժշտություն կատարելը պահանջում է ստեղծագործական մտածողություն և հմտություն:

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular