ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-«Դիսկրիմինացիայի բացառման» համաշխարհային օր, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Գունավոր կանանց ազգային օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Անկախության օր, Իսլանդիա՝ Գարեջրի օր, Լեհաստան՝ «Մերժված զինվորների» օր, Պանամա՝ Սահմանադրության օր, Պարագվայ՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Իմունիտետի օր, Կատվի օր, Փորձագետ-կրիմինալիստի օր և Հոսթինգ-պրովայդերների օր, Բուլղարիա՝ Մարտենիցա, Ռումինիա և Մոլդովա՝ Մերցիշոր, Ուելս՝ Սուրբ Դավիթի օր, Կորեա՝ Անկախության շարժման օր, Ճապոնիա՝ Բիկինիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1867-ծնվել է գրող  Նար-Դոսը:

1889-ծնվել է թարգմանիչ Արշավիր Խոնդկարյանը:

1889-ծնվել է հայազգի նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Թադևոսյանը:

1901 - ծնվել է բանաստեղծ Սարմենը:

1934-վախճանվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:

1952-վախճանվել է նկարիչ, գորգագործ Դովլաթ Գարանֆիլյանը:

1960-ծնվել է քաղաքական գործիչ Արմեն Ռուստամյանը:

1988- ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է  «Կռունկ» քաղաքական-հասարակական կազմակերպությունը, որի ղեկավար է ընտրվել Արկադի Մանուչարովը:

1995- Հայաստանում սկսվում է պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը։

1997-Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար:

1998- Արմեն Դարբինյանը դարձել է Հայաստանի վարչապետ:

2008 - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, որի արդյունքում զոհվել է 10 մարդ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է տնային կալաքի:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտցրել է արտակարգ դրություն:

2009 -Ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների տարելիցին նվիրված հանրահավաք և երթ է անցկացրել:

2010 - վաղ առավոտյան վերաբացվել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանային Վերին Լարսի անցակետը, որը փակ էր 2006 թվականի հուլիսից:

2018 -Հայաստանը դադարեցրել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը, պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

2020- կապված  արձանագրված կորոնավիրուսային առաջին դեպքի հետ Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել են  Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։

2021-մայրաքաղաքում միաժամանակ երկու հանրահավաք է եղել։ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի, իսկ Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության:

2023-Տեղի է ունեցել շրջափակված Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում, քննարկվել են շրջափակման վերացման, գազի/էլեկտրաէներգիայի կայուն մատակարարման ապահովման, «Կաշեն» հանքավայրի աշխատանքի ապահովման հարցերը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

40 —ծնվել է հռոմեացի պոետ, էպիգրամմայի վարպետ Մարկ վալերի Մարցիալը:

1324 —տեղի է ունեցել Լուկոսիստերնայի ճակատամարտն արագոնցիների և սարդինացիների միջև:

1325 —մոսկովյան կնյազ Իվան Կալիտան համոզել է Պյոտր մետրոպոլիտին իր ռեզիդենցիան Վլադիմիրից տեղափոխել Մոսկվա, որի արդյունքում Մոսկվան դարձել է Ռուսաստանի եկեղեցական կենտրոն:

1382 —Փարիզում տեղի է ունեցել հարկահավաքների մասսայական ծեծ:

1420 —Հռոմի պապ Մարտին 5-րդը կոչ է արել խաչակրաց արշավանք սկսել չեխ գուսիտների դեմ:

1498 —հետազոտող վասկո դե Գամման հասել է Մոզամբիկ:

1445 - ծնվել է վերածննդի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։

1555 —Նոստրադամուսը հրատարակել է իր կանխագուշակությունների գիրքը:

1565 - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։

1562 —Ֆրանսուա դե Գիզը Շամպայն պրովինցիայի Վասսի բնակավայրում հարձակվել է կրոնական ծիսակատարություն իրականացնող հուգենոտների վրա, որով իսկ սկսվել են ֆրանսիայի եկեղեցական պատերազմները:

1767 —Իսպանիայի թագավոր Կառլ3-րդը երկրից քշել է ճիզվիտների օրդենը:

1780 —Փենսիլվանիան դարձել է առաջին նահանգը, որտեղ արգելվել է ստրկությունը:

1803- Օհայոն դարձել է է ԱՄՆ-ի 17-րդ նահանգը:

1810- Ալեքսանդր ցարի հրամանագրով Աբխազիան միացվել է Ռուսաստանին:

- ծնվել է լեհ նշանավոր կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1811- Եգիպտոսի կառավարիչ Մուհամեդ Ալին սպանել է տվել մամլուքների առաջնորդներին:

1815- Նապոլեոնը վերադարձել է Ֆրանսիա Էլբա կղզում տասն ամիս աքսորից հետո:

1867- Նեբրասկան դարձել է ԱՄՆ 37-րդ նահանգը:

1872 - ԱՄՆ-ում բացվել է աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։

1892 - ծնվել է ճապոնացի դասական գրող Ռյունոսկե Ակուտագավան:

1928-ԱՄՆ-ում դոկտոր Հերբերտ Էվանսը հայտնաբերել է 6-րդ վիտամինը, որը համապատասխանաբար կոչվել է վիտամին F:

1936-ավարտվել է Հուվերի ամբարտակի շինարարությունը:

1947- Արժույթի միջազգային հիմնադրամն սկսել է իր ֆինանսական գործառույթները:

1992- Բոսնիա և Հերցեգովինան իրեն անկախ է հայտարարել Հարավսլավիայից։

1994 - ծնվել է կանադացի աշխարհահռչակ երգիչ Ջասթին Բիբերը։

1998- «Տիտանիկը» դարձել է մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմն աշխարհում։

2002- Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինել է  եվրոն:

2006- Jordanhill railway station-ը դարձել է անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:

2022-Ռուսաստանի Պետկոմ հսկողությունն արգելափակել է «Дождь» հեռուստաընկերության և «Эхо Москвы» ռադիոկայանի հեռարձակումները Ռուսաստանում:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular