Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքն ու ՆԱՏՕ անդամ երկրներն ակտիվորեն զինում են Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև արևմտյան պետությունները հայտարարում են, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսության և անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի հարցում, ակնհայտ է, որ Երևանին բաժին են հասնում ընդամենը գեղեցիկ խոստումներն ու աջակցության հավաստիացումները, միաժամանակ նույն արևմտյան տերություններն ակտիվորեն զինում են Բաքվին: Թե ինչպես են նրանք այդ դեպքում պատկերացնում Հայաստանի անվտանգությանն ուղղված ջանքերի ակտիվացումը՝ դժվար է ասել:

Դիցուք՝ Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը արցախյան պատերազմի թեժ պահին՝ հոկտեմբերի 15-ին, հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ «Նուվել Օբսերվատորը» պատմում է, թե ինչու Ֆրանսիան չի պատրաստվում հրաժարվել ադրբեջանական նավթադոլարներից։ Կարելի է առանձնացնել Ֆրանսիա-Ադրբեջան  խոշոր գործարքը` «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքը Ադրբեջանին 430 մլն եվրո արժեքով: «Ադրուա» (Adroit) տեսակի նավերը պաշտոնապես նախատեսված են Կասպից ծովում հորատման սարքավորումների պաշտպանության համար, բայց դրանք կարող են հագեցվել նաեւ հրթիռներով։ Տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»։  Այժմ առկախված է եւս մեկ խոշոր ռազմական պայմանագիր, որը ներկայացնում են իբրեւ «զուտ պաշտպանական»։ Ադրբեջանը կարող է ձեռք բերել «Airbus»-ի, «BAE Systems»-ի եւ «Leonardo»-ի համատեղ ձեռնարկության՝ «MBDA»-ի հրթիռները։ Խոսքը միջին եւ մեծ հեռավորության «ASTER-30-SAMP/T» համակարգի մասին է, ինչպես նաեւ «Vertical Launch-MICA» պաշտպանական համակարգի: Թեեւ բարձր արդյունավետություն ունեցող այս համակարգերը չեն համարվում «հարձակողական» զենքեր, դրանք կարող են հայկական հրթիռների չեզոքացմամբ ապահովել Բաքվի անվտանգությունը եւ դրանով փոխել ուժերի հավասարակշռությունը։ Գործարքը գնահատվում է 1-3 մլրդ եվրո: Բացի այդ, ըստ Army Recognition կայքի, օրինակ, Ադրբեջանն ունի 19 հատ MO-120-RT-61 ֆրանսիական արտադրության ականանետ։ Իսկ ըստ defence.az կայքի՝ Ադրբեջանի զինուժի զինանոցում կան ֆրանսիական «Ռենո» (Renault) ընկերության Sherpa 2 զրահամեքենաներ։ 2018-ին ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու հակաօդային պաշտպանության MICA և Aster 30 հրթիռներ։

Եվրամիության անդամ այլ երկրներ ևս զենք են վաճառել Ադրբեջանին, սակայն զգալիորեն ավելի քիչ, քան Ֆրանսիան և Բուլղարիան։ Իսպանիան վերջին տարիների ընթացքում Ադրբեջան է արտահանել մոտ 19․5 մլն եվրոյի զենք, Չեխիան՝ 7․2 մլն, Ռումինիան՝ 5.3 մլն, Իտալիան և Խորվաթիան՝ 2․6-ական մլն։

Ըստ ֆրանսիական AgoraVox պարբերականի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Չեխիան Իսրայելի միջոցով 2018-ին հարձակողական զենք է մատակարարել Ադրբեջանին: Մասնավորապես, առքուվաճառքին մասնակցել են «չեխական «Real Trade Praha» և սլովենական «MSM Martin» ընկերությունները:  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակն արբանյակային լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում էին չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ։ Արցախում օգտագործվող DANA կայանքները արտադրվել են Չեխիայում և հետագա մշակման ենթարկվել հարևան Սլովակիայում։ Կարևոր է նշել, որ քանի որ Չեխիա զենքի արտահանման թույլտվությունները տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ պաշտպանության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարությունների դրական կարծիքի հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները դրական կարծիք են հայտնել Ադրբեջան ռազմական տեխնիկա արտահանելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր նախարարություններն ի սկզբանե նշում էին, որ արտահանումն իրականացվում է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելական ընկերության անվան հետ մեկտեղ նշված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Թեև ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք չի վաճառում, սակայն որևէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի Բաքվին ակտիվորեն զինի իր ռազմավարական դաշնակից Իսրայելը: Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել: «Ամնիսթի ինթերնեշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է, որ Ադրբեջանը 2020 թ․ Արցախյան պատերազմում օգտագործել է իսրայելական արտադրության կասետային ռումբեր։ Այս մահաբեր ռումբերը պայթել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվող բնակելի թաղամասում։

Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանին զրահամեքենաներ և հեռադիտակներ վաճառող Արևմուտքը շատ ավելի շահութաբեր բիզնես է անում Բաքվի հետ՝ վերջինիս տրամադրելով իր տրամադրության տակ եղած գրեթե ողջ գերժամանակակից զենքերի զինանոցը, իսկ թե ում դեմ կարող է կիրառվել այն՝ պարզից էլ պարզ է:

Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջները
Ամենադիտված