Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ և ինչպե՞ս է Անդրկովկասում աշխարհաքաղաքական լարում առաջացնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ The Geopolitics արևմտյան հրատարակությունը մեծ հոդված է հրապարակել Հնդկաստան-Հայաստան-Ֆրանսիա եռանկյունու ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին։ Հրապարակման մեջ նշվում է, որ նման դաշինքը կնշանակի «Հայաստանի էական հեռանալ արտաքին քաղաքականության երկարամյա կախվածությունից»: Նման եռակողմ առանցքը նույնիսկ աշխարհագրության տեսանկյունից՝ Նյու Դելի-Երևան-Փարիզ, անսովոր է: Չնայած դրան հայտարարվել է «անվտանգության խնդիրները լուծելու ցանկություն համաշխարհային մակարդակով»: Երկրորդ հերթին եթե Փարիզ-Երևան հարաբերություններում դաշինքը բնական է թվում՝ հատկապես Ֆրանսիայում հայկական հսկայական սփյուռքի առկայության պատճառով, ապա Հնդկաստանի հետ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, քանի որ Անդրկովկասում նրա շահերի նշանառումը նոր երևույթ է։ Այսինքն Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ֆրանսիայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողքին Նյու Դելին սկսել է տարածաշրջանում իր ներկայությունը  հաստատել: The Geopolitics-ը իրադարձությունների այդ ընթացքը որակում է որպես «նոր պարադիգմ միջազգային տարածաշրջանային հարաբերություններում»: Այն, թե արդյո՞ք դա այդպես է  քննարկել է REX-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Եթե իրադարձությունները դասավորենք ժամանակագրական հաջորդականությամբ, ապա մինչև այն պահը, երբ Հնդկաստանը նկատելի դարձավ Անդրկովկասում, այնտեղ Պակիստանն էր ակտիվ: 2017 թվականին Բաքվի, Անկարայի և Իսլամաբադի միջև ստորագրվել է տարածաշրջանում համագործակցության եռակողմ հայտարարություն, իսկ ավելի ուշ՝ 2020 թվականին Պակիստանը թույլ տեսանելի, բայց աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: 2021 թվականի հունվարին կողմերի միջև ստորագրվել է Իսլամաբադի եռակողմ հռչակագիրը, նույն տարվա հուլիսին ավելի ուշ հայտնվել է Բաքվի եռակողմ հռչակագիրը, որը կոչված էր նպաստելու երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը: Ուստի Հայաստանի շեղումը դեպի Հնդկաստան կարելի է դիտարկել որպես աշխարհաքաղաքական հակաքայլ, որպես տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն ապահովելու ցանկություն»,- նշել է փորձագետը։

Իր հերթին Հնդկաստանը որպես հակախաղ նույնպես սկսել է կառուցել եռանկյունի` Նյու Դելի-Թեհրան-Երևան, ուշադրություն է հրավիրել Տարասովը։ Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է դառնում, որ Իսլամաբադ-Բաքու-Անկարա և Նյու Դելի-Թեհրան-Երևան երկու եռանկյունները պարունակում են երկու կարևոր ռազմավարական հարթություն՝ տրանսպորտային, նյութատեխնիկական և ռազմատեխնիկական։ Բացի այդ, Հնդկաստանը ԵՄ-ի հետ լոգիստիկ կապերի մարտահրավերներ ունի ինչպես Ռուսաստանի միջոցով՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով, այնպես էլ Սուեզի ջրանցքի միջոցով՝ գերբեռնվածության և Կարմիր ծովում աճող լարվածության պատճառով: Գումարած՝ Մերձավոր Արևելքում լարվածության աշխարհագրության ընդլայնումը և առաջին հերթին այդ եռանկյունների շահերի հնարավոր բախումը։

«Գազայի դեմ իսրայելական ագրեսիայի սկսվելուց հետո Կարմիր ծովը և Բաբ ալ-Մանդեբի նեղուցը հայտնվել են ուշադրության կենտրոնում այն ​​բանից հետո, երբ հութիները սկսել են հարձակվել Իսրայել մեկնող կամ իսրայելցի գործարարներին պատկանող նավերի վրա: Այս իրավիճակում առաջին անգամ Ադենի ծոցում և Արաբական ծովում հնդկացիները տեղակայեցին հսկայական նավատորմ, որը բաղկացած էր 12 ռազմանավերից: Ըստ Al Jazeera-ի, դա կլինի Հնդկաստանի ամենամեծ ռազմածովային ներկայությունը այդ տարածքներում: Այստեղ վտանգը կայանում է նրանում, որ նման մեծ թվով ռազմանավերի տեղակայումը Նյու-Դելլի կողմից որոշակի պայմաններում և հանգամանքներում կարող է նախագծվել լարվածություն Անդրկովկասում, ընդ որում, ռազմավարական մակարդակում»,- ընդգծել է քաղաքագետը։

Տարասովը հիշեցրել է, որ Հնդկաստանը իր օգտագործոծ հում նավթի 86,7%-ը և բնական գազի 53,4%-ը ներմուծում է , ընդ որում նավթի 38%-ը և գազի 73%-ը նա ներմուծում է Արաբական համագործակցության երկրներից։ Գումարած, չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» աշխարհատնտեսական նախագիծը, որի երթուղիների մի մասը ավարտվում է այդ տարածքներում:

«Այսպիսով, Պարսից ծոցում և Կարմիր ծովում անվտանգության իրավիճակի ցանկացած խախտում ուղղակիորեն կազդի Հնդկաստանի տնտեսական շահերի վրա, և նա կփորձի Իրանի և Անդրկովկասի միջոցով վերակողմնորոշվել դեպի Եվրոպա: Ի դեպ, պատահական չէ, որ Հնդկաստանը աջակցում է իրանակա - հայաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի հարցում` ի հակադրություն Իսլամաբադի կողմից աջակցվող թուրք-ադրբեջանական դաշինքի։ Ներկա պայմաններում արտաքին խաղացողների ռազմավարությունը տարածաշրջանը դարձնում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտու մեծացնելով նոր սրացման վտանգը»,- ​​ամփոփել է Ստանիսլավ Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Հայաստանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է սահմանն անցնում․ Արմեն ԳրիգորյանԿանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Հաղթանակի կամրջիցՄենք չենք խնդրել ՌԴ-ին, որ ռուս սահմանապահները մնան ՀՀ-ում․ Արմեն ԳրիգորյանԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ՀՀ ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելԶգուշացում. Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. Փաշինյանը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացիցՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներըՓաշինյանը շտապում է Հայաստանը «այս տարի» մտցնել ԵՄՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)Ա'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Բագրատ ՍրբազանՏեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես․ Վիտալի ԲալասանյանԻրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Գեղամ Նազարյանի կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ. ՀԺՄԻրավիճակը շատ լուրջ է. Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել Խարկովը. ԶելենսկիԳեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան ՍաղաթելյանԿիրանցում Ադրբեջանի վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները․ Արման ԹաթոյանԵթե ուզում եք, գլխիցս էլ խփեք, մենակ հողերը մի տվեք, սա մեր տարածքն է. Կիրանցում գերլարված էՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՎրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Կիրանցիները հրաժարվում են որևէ պարագայում բացել ճանապարհը․ նրանք դեմ են միակողմանի զիջմանը (տեսանյութ)Քաղաքապետարանը Հանուն հայրենիքի շարժմանն աջակցած Անաիս Սարդարյանից պահանջում է ազատել բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը (Տեսանյութ)Անորոշությունն ու քաղաքական այս իրավիճակը ներդրողների մոտ առաջացրել են բացասական սպասումներ. տնտեսագետՆոր զիջումների ուղիղ ակնարկ կառավարության նիստի ժամանակԲագրատ Սրբազանն ուղերձ է հղել Կիրանցում իրադարձությունների և հետագա անելիքների մասին (տեսանյութ) Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համարՀաստատվել են 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ավանում ջրանջատումների գրաֆիկ է փոխվել, թեև պայմանագիրն այլ բան է նախատեսումՊաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակըԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ) Վահագն Չախալյանն ու ևս չորս անձ ձերբակալվել են Ուզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետՄոսկվան ու Երևանը առայժմ չեն այրում կամուրջները
Ամենադիտված