Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բելառուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1893 –ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

1907 –ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1932- Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:

1932 –ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:

1936- Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:

1940 –ծնվել է գեղանկարչուհի Ծովինար Բեքարյանը:

1940 –ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երբ պարզ է դարձել, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

1959- Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

1975 –վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:

1987 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:

2005-Հայաստանի կառավարության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտեր չցանկացած, չստացած և դրա արդյունքնում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

2008 –կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել ԶՈւ, Ոստիկանության և ԱԱԾ անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ:

2012- Կառավարությունն ամբողջությամբ զրոյացրել է 1996-2008 ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:

2016- Հայաստանի չորրորդ օմբուդսմեն է դարձել Արման Թաթոյանը:

2018 –վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:

2023-Արցախի նախագահը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

1744 —ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը:

1821 –վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:

1847 —ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:

1855 –վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:

1874 —անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդն արտոնագրել է իր կողմից «Sphairistike» անվանված խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:

1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:

1883 –ծնվել գերմանացի փիլիսոփա  Կառլ Յասպերսը:

1886- Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալյումինիում:

1893 – Ռուդոլֆ Դիզելն արտոնագրել է իր ստեղծած շարժիչը՝ դիզելային շարժիչը:

1903 —Կուբան ԱՄՆ-ին է հավերժ օգտագործման հանձնել Գուանտանամո ռազմաբազան:

1905 —ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին Ռոտարի ակումբը:

1918 —Կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանին:

1941 —առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում:

1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

1944-ԽՍՀՄ-ում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:

1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:

1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:

1953 —Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:

1955 –վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը:

1992-տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):

1997 —ռուսական ուղեծրային «Միր» կայանում, երբ այնտեղ է եղել ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ,  հրդեհ է բռնկվել:

1999 —Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ:

2006 —Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:

2008-Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը:

2022-վախճանվել է հայտնի ռոք երաժիշտ Մարկ Լանեգանը:

Կ. Խաչիկյան

Կիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Բոլոր բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ արձակեցին Արդյո՞ք Ռուսաստանը կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի «սրբավայրերի» պահապանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»2018թ. վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները. պատմության այս օրը (02մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան«Թաղեմ ձեր մոր տղուն». պայթյունավտանգ իրավիճակ՝ Կիրանցում Սինդրիկ հավաքող 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Ռուբլին կտրուկ աճեց«Թուրքիայի նախագահը Անդրկովկասում սահմանում է իր կանոնները» Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ոստիկանները Կիրանցում ճանապարհ են բացել ականազերծողների համար«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել էՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանքՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններինԶինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ ՓաշինյանԱջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ միայն պաշտպանում է իր դավանած արժեքները և սկզբունքները, այլ նաև` իր շահերը. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)«Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունի, ինչ կիրանցիները»․ Իշխան Գևորգյանն սկսել է նստացույցըՏիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին
Ամենադիտված