ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կմասնակցի «Արաբեսկ» բալետային մրցույթին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում ավարտվել է «Արաբեսկ» բալետային մրցույթի հայտերի ընդունման փուլը: Ինչպես տեղեկացնում են Պերմի օպերայի և բալետի թատրոնի մամուլի ծառայությունից, մրցույթին կմասնակցեն 14 երկրների 200 արտիստներ ու պարուսույցներ, այդ թվում՝ կլինեն մասնակիցներ Հայաստանից:

Հանրահայտ բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Եկատերինա Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» բալետի արտիստների ռուսական բաց մրցույթը կնվիրվի բալերինայի ծննդյան 85-ամյակին:

Մրցույթը կանցկացվի ապրիլի 16-ից 28-ը։ Հիմնական մրցույթի մասնակիցների վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամանակակից պարարվեստի մրցույթինը՝ ապրիլի 24-ին: Ապրիլի 18-ին, 19-ին և 20-ին կանցկացվի մրցույթի առաջին փուլը, իսկ ապրիլի 21-ին, 22-ին և 23-ին՝ երկրորդ փուլը: Ապրիլի 25-ին կկայանա ժամանակակից պարարվեստի մրցույթը, իսկ ապրիլի 26-ին նախատեսված է մրցույթի երրորդ փուլը:

Ըստ աղբյուրի՝ հաղթողներին կորոշի միջազգային ժյուրին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular