Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Նաուրու՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860 - ծնվել է գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ Ատրպետը։

1898 - ծնվել է բժիշկ-ուրոլոգ Արամ Աբրահամյանը։

1920-Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կայացել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։

1924-ընդունվել է ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը:     

1931 - ծնվել է նկարիչ Ռաֆայել Աթոյանը:

1931 - ծնվել է բժիշկ, դեղաբան Էմիլ Գաբրիելյանը:

1965 –վախճանվել է ֆրանսահայ բանաստեղծ Ահարոն Տատուրյանը։

1992- Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիները սկսել են ռազմատեխնիկայի օգտագործմամբ զանգվածային հարձակողական գործողություններ մ իքանի ուղղություններով:

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գերմանիայի հետ:

1994-Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են Հորադիզյան օպերացիան, որի արդյունքում գրավվել է Հորադիզը, իսկ Օմարի լեռնանցքի համար մղվող մարտերի արդյունքում Քելբաջարի ամբողջ շրջանն անցել է հայկական ուժերի վերահսկողության տակ:

1998- Հայստանի մայրաքաղաքում գնաճի պատճառով տեղի է ունեցել 50 հազարանոց ցույց:

2002-Կառավարության նիստում ընդունվելէ «Նաիրիտ»-ին առնչվող հերթական որոշումը, ըստ որի այն հավատարմագրային կառավարման է հանձնվել Մեծ Բրիտանիայում գրանցված հնդկական «Ռանսալթ» ընկերությանը։

2007-Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում լռության րոպեով հարգելէ «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը:

2012-Ֆրանսիացի 76 սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ (դատարան)` պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը:

2013- Երևանի Տպագրիչների փողոցում  մահափորձ է իրականացվել նախագահի ընդդիմադիր թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

2015- «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության  շրջանակներում «Հիմնադիր խորհրդարանի» դեպի Լեռնային Ղարաբաղ մեկնող ավտոերթի մասնակիցները Բերձորի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման և ծեծի են ենթարկել:

2020-Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանը պայմանագիր է կնքել լաբորատոր թեստեր արտադրող չինական ընկերության հետ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1543 —ծնվել է Ճապոնիայի կառավարիչ, Տոկուգավա սյոգունների դինաստիայի հիմնադիր Տոկուգավա Իէյասուն:

1714-Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է հրապարակել առ այն, որ ազնվականների այն երեխաները, որոնք չեն սովորել «թվեր ու գեոմետրիա» և «չունեն գիտելիքներ» չեն կարող ամուսնանալ:

1715– ծնվել է  Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Կլոդ Ադրիան Հելվեցիուսը:

1797 - ծնվել է  ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը:

1836 —վախճանվել է բրիտանացի ռազմական բժիշկ Ջոն Չեյնը, որի անունով է կոչվում «Չեյն-Ստոքսյան շնչառություն» ախտանշանը:

1864 —Մոսկվայում հաճախորդների համար բացվել է  ռուսաստանում առաջին «հասարակական զոոլոգական այգին»՝ Մոսկվայի գազանանոցը:

1890– ծնվել է չեխ նշանավոր գրող, արձակագիր և դրամատուրգ Կարել Չապեկը:

1911 - ծնվել է  բուլղարուհի կույր գուշակ Վանգան:

1912 - «Նյու-Յորք իվնինգ ժորնալ» թերթում աշխարհում առաջին անգամ տպագրվել է կոմիքսների էջ:

1921 —սկսվել է գյուղացիական ապստամբություն Սիբիրում (Իշիմյան ապստամբություն), որի պատճառը եղել է դժգոհությունը խորհրդային իշխանության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից:

1929– ծնվել է գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուերը:

1932 —Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանում սկսել է գործել առաջին Դոմնային վառարանը:

1935– ծնվել է ճապոնացի գրող, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէնը։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Կուֆրայի մոտ, որը  «Ազատ Ֆրանսիա» միավորման ուժերի առաջին ճակատամարտերից մեկն է:

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ գերի է հանձնվել գերմանական ֆելդմարշալ Պաուլյուսը:

1953– Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 2551 մարդ, իսկ մոտ 100 000 -ը մնացել են անօթևան:

1955 —ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է երաժշտական սինթեզատոր:

1958 — արձակվել է «Էքսպլոլեր-1»-ը, որն առաջին ամերիկյան արբանյակն է:

1968–Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գտնվող  աշխարհի ամենափոքր կղզի պետությունը` Նաուրուն, հռչակել է իր անկախությունը:

1981– ծնվել է ամերիկացի նշանավոր երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը:

1990 —Մոսկվայի Պուշկինյան հրապարակում (Մեծ Բրոննայա-29) բացվել է առաջին McDonald’s-ը ԽՍՀՄ-ում:

2009 —Ռուսաստանի Կոմիի երկրամասում վառվել է Վետերանների տունը, որի արդյունքում այնտեղ բնակվող բոլոր 23 ծերերը զոհվել են:

2021 –Ռուսաստանի քաղաքներում կայացել են հաշվով երկրորդ անհնազանդության ակցիաներն ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու:

Կ. Խաչիկյան

Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ
Ամենադիտված