ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում բացվել է Փարաջանովի արձանը

ՄՇԱԿՈՒՅԹ

100 տարի առաջ այս օրը ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990) Սերգեյ Փարաջանովը։

Նրա հոբելյանական տարին Հայաստանում նշվում է բազմաթիվ միջոցառումներով։ Կինոյի տան հարակից հատվածում տեղի ունեցավ Փարաջանովի արձանի բացումը, որին հաջորդեց Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, նրա արվեստի սիրահարները և այլք։

Օրվա շրջանակում Կինոյի տան դահլիճում նախատեսվում են կինոդիտումներ, Փարաջանովի թանգարանում տեղի կունենան նաև «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթները:

Իր ելույթում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ  Փարաջանովին նվիրված մի շարք միջոցառումներ կլինեն ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Վրաստանում ու Ֆրանսիայում։

Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ  «Կինոյի տան» դիմաց  նախատեսում են ստեղծել աստղային պուրակ և «Նռան գույնի» հրապարակ։

Հիշեցնենք, որ  Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում 1924 թվականին, հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովը ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտ, բայց մեկ տարի անց հասկանալով, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռանում է ինստիտուտից:

Ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը՝ Փարաջանովը աշխատանքի է անցնում Դովժենկոյի կինոստուդիայում՝ որպես բեմադրող ռեժիսոր: Մինչև 1963 թ. ռեժիսորը նկարահանել է չորս լիամետրաժ գեղարվեստական և երեք վավերագրական ֆիլմեր: Իսկ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular