ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիետնամկա կոշիկ

ՖՈՏՈ

Վիետնամկան հարթ տակացուներով ամառային կոշիկներ են: Դրանք ամրացվում են մատների արանքով անցնող երկու ժապավեններով։ Վիետնամկաները, բնականաբար, մեծ պահանջարկ ունեն ասիական երկրներում։ Օրինակ վիետնամկաների ճապոնական տեսակները կարելի է կրել գուլպաների հետ։ Այդ մոդելը կոչվում է դզորի, իսկ գուլպաները տաբի, այսինքն դզորի-տաբի։ Դրանք տեսքով ավելի շատ նման են ձեռնոցների ոտքերի համար։ Իսկ ընդհանրապես վիետնամկաների անկասկած առավելությունը նրանց բազմակողմանիությունն է: Ի վերջո, այն հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Վիետնամկաներ սովորաբար կրում են ոչ պաշտոնական վայրերում՝ լողափում կամ տանը: Լոգարանում կամ լողավազանում օգտագործվում են ռետինից պատրաստված մոդելներ, որոնք ջրի հետ շփվելուց չեն փչանում: Ներկայումս շուկայում կարելի է գտնել այդ ամառային կոշիկների մոդելների լայն տեսականի։ Վիետնամկաները տարբերվում են գույնով, ձևով, ժապավենների քանակով և մատների միջև եղած կամուրջներով: Չնայած այդ կոշիկների ծագման հնությանը  դիզայներները ամեն տարի մշակում են նոր մոդելներ, որոնք հարմար են տարբեր իրավիճակների համար:
Իսկ նման կոշիկները առաջին անգամ հայտնվել են Հին Եգիպտոսում, ինչը հաստատվում է ժայռերին արձանագրություններով և որմնանկարներով: Այդ առաջին հողաթափերը պատրաստվել են պապիրուսից և արմավենու տերևներից։ Հետո դրանք տարածվել են Հին Հռոմում: Հին Ճապոնիայում դրանք պատրաստվել են փայտից և ծղոտից: Ժամանակակից աշխարհում էլ դրանք զբաղեցնում են ճապոնական կոշիկի արտադրության զգալի մասը։ Ընդ որում դրանք առավել տարածված են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն թե ինչու՞ են այդ կոշիկները Խորհրդային Միության երկրներում կոչվել վիետնամկաներ՝ հստակ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ նման կոշիկներ ներկրվել են Վիետնամից, որի հետ կնքվել է համագործակցության և առևտրի պայմանագիր։
Նյութը, որից պատրաստվում են այս կոշիկները, անընդհատ փոխվում է։ Մեր օրերում վիետնամկաներ հիմնականում պատրաստում են ռետինից։ 2000-ականների սկզբին նորաձև էր դարձել նման կոշիկները զարդարել մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված տարբեր ներդիրներով։ Շատ տարածված էին նաև պլաստմասսե տարրերով, ռինսթոններով և ասեղնագործությամբ վիետնամկաները։ Ընդ որում վիետնամկաները նորաձևության մեջ են հայտնվել և պոդիումներ նվաճել  Chanel-ի և Dior-ի հավաքածուներում հայտնվելուց հետո։ Հետագայում ռետինի փոխարեն դիզայներները սկսել են օգտագործել կաշի, և տակացուները շատ ավելի բարակեցրել: Սակայն դիզայներների երևակայությունը դրանով չի սահմանափակվել, երբեմն սկսել են հայտնվել վիետնամկաներ  կրունկներով և բարձր հարթակներով։ Վիետնամկա գնելիս պետք է ուշադրություն դարձնել կոշիկների հետևյալ որակներին. որքան են ճկուն, ինչ նյութ է տակացուն (ավելի լավ է ընտրել բնական, բարձրորակ նյութ, այս կերպ դուք կարող եք նվազագույնի հասցնել ոտքերի քրտնելը), ամրացումները, որոնցով ժապավենները պահվում են կոշիկների վրա (նախապատվությունը պետք է տրվի առավել հարմարավետ մոդելներին, հակառակ դեպքում ժապավենը կարող է փչանալ), նաև չպետք է վիետնամկան փորձել գուլպա հագած, բացի դա նրանց վրա սոսինձի կամ թելերի մնացորդներ չպետք է լինեն։
Վիետնամկաները ոչ պաշտոնական կոշիկներ են, և լավ են համադրվում վառ հագուստի կամ ծովափնյա կոստյումի հետ: Դրանք հիանալի համադրվում են ջինսերի հետ։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ ոչ պաշտոնական ոճը հարմար չէ յուրաքանչյուր իրադարձության համար։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular