ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին նվիրված ցուցադրություն

ՄՇԱԿՈՒՅԹ
«Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրությունն ընդգրկում է պատմական ևոր հկարաջորդական շրջափուլեր և ցուցադրության մեջ հատուկ շեշտադրումներ են արված ներկայիս ազգային արժույթի ստեղծման վրա։
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
 
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը շնորհավորեց ներկաներին ազգային արժույթի 30-ամյա հոբելյանի առթիվ և ներկայացրեց դրամի ստեղծման պատմությունը, այդ ժամանակաշրջանի մարտահրավերներն ու դժվարությունները։ Թանգարանի դրամագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ բացի ազգային արժույթի 30-ամյակից, կարող ենք ասել, նշում ենք նաև դրամի մոտ 2100-ամյակը՝ հաշվի առնելով Տիգրան Մեծի դրահմաների թողարկման սկիզբը։
 
Ցուցադրությունում ներկայացված են մոտ 600 նմուշներ, որում տեղ են գտել դրամի ստեղծման հետ կապված դեռևս չցուցադրված բացառիկ նմուշներ, Աշոտ Մանուկյանի կողմից արված դրամների էսքիզներ, ինչպես նաև կարևոր նմուշներ ՀՀ Կենտրոնական բանկի հավաքածուից»,- նշված է գրառման մեջ
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular