Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1691-վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։

1853- Ղրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են:

1861 –ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։

1886 –ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։

1895 –ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։

1897-ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։

1897– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:

1913-վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։

1920– Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ  կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ 

1939 –ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։

1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։

1941-վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1944 –ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։

1960 –ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։

1962 –ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

1988- ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։

1991-վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։

2005-Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը: 

2006-Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:

2010-Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

2015- վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

2017-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը:

-կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:

2020-Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ազատվել է աշխատանքից։ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը:

-վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

62 —վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։

380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։

1632 –ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։

1639 —Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։

1642– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:

1713– ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:

1729 –ծնվել էռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։

1859– տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1862 –ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։

1864 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։

1888 –ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։

1897 —ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա»մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։

1905 —Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։

1937 —ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։

1954– ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:

1956 —ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։

1961 —ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։

1969– ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

1991 –վախճանվել է  տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։

2022 —Քրիշտյանու Ռունալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով գոլեր է խփել հինգ աշխարհի առաջնություններում:

Կ. Խաչիկյան

Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»
Ամենադիտված