Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հանդուրժողականության միջազգային օր, Անոռեքսիայի (նիհարություն, սով) դեմ պայքարի համաշխարհային օր, Էստոնիա՝ Ինքնիշխանության հռչակման օր, Իսլանդիա՝ Իսլանդերենի օր, Հյուսիսային Կորեա՝ Մայրության օր, Կուբա՝ Սուրբ Քրիստոբալի օր, Ուկրաինա՝ Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1904 – ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Միհրան Մխիթարյանը։

1912 –ծնվել է ճարտարապետ Լևոն Բաբայանը:

1923 – ծնվել է նկարիչ Վահրամ Խաչիկյանը:

1933 – ծնվել է գրականագետ Զավեն Ավետիսյանը։

1939– ծնվել է նշանավոր կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

1951– ծնվել է Հայաստանի ազգային հերոս gԳեղազնիկ Միքայելյանը։

1959 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արթուր Անդրանիկյանը:

1966- վախճանվել է հայ խորհրդային ագրոկենսաբան Արտավազդ Ավագյանը:

1967– ծնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

1972 – ծնվել է ռուսագիր գրող և հոգեբան Գերասիմ Ավշարյանը:

1988- Երևանում կայացած բազմահազարանոց հանրահավաքի պահանջով ՀԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը մերժել է ԽՍՀՄ սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացումը Հայաստանում, միառժամանակ սկսվել է համահայաստանյան գործադուլ:

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հասարակածային Գվինեայի հետ:

1996 – ծնվել է հետմահու Արցախի հերոս դարձած Ռոբերտ Աբաջյանը։

2006-Երևանի Կասկադի դիտահարթակը համալրվել է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակով:

 - սկսվել է ռուսաստանյան զորախմբի սպառազինության դուրսբերումը Վրաստանից և այնտեղից առաջին գնացքն է ուղևորվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:

2007- Երևանի կենտրոնում բացվել է Հյուսիսային պողոտայի Տերյան-Աբովյան հատվածը:

2013-վախճանվել է  արքեպիսկոպոս Արսեն Բերբերյանը:

2017-Խորհրդարանը միաձայն ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը, ըստ որի բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող 27-ն անց քաղաքացիները հնարավորություն են ստացել գումարով ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

2020-Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական է տվել:

-Նիկոլ Փաշինյանը հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

2021-ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են իրականացրել, հայկական կողմից զոհվել է 15 զինծառայող:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

42 մ.թ.ա.- ծնվել է Հռոմի երկրորդ  կայսր Տիբերիոսը:

1272 –վախճանվել Անգլիայի թագավոր Հենրիխ 3-րդը:

1532– տեղի է  ունեցել Կայամարկյան սպանդը, որտեղ իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիսսարոն իր մարդկանցով կոտորել է մոտ 7000 ինկի։

1717 –ծնվել է ֆրանսիացի գիտնական ժան Լերոն դը Ալամբերը, որը հանդիսանում է  «Գիտության, մշակույթի և արհեստների հանրագիտարան» գրքի համահեղինակ:

1776 –ամերիկացիների անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ուիլյամ Հաուի ղեկավարած անգլիական բանակը գրոհով վերցրել է Վաշինգտոն ամրոցը:

1824 —ավստրիալացի հետազոտող Համիլտոն Մուրեյը հայտնաբերել է Ավստրալիայի ամենաերկար գետը՝ Մուրրեյը:

1841 —Նյու-Յորքում արտոնագրվել է խցանային փրկօղակը:

1848– Ֆրեդերիկ Շոպենը Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում տվել է իր վերջին համերգը։

1907– Օկլահոման դարձել է ԱՄՆ-ի 46-րդ նահանգը։

1918 - Հունգարիան դուրս է եկել  Ավստրահունգարական կայսրությունից և դարձել է հանրապետություն:

1933– ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ձևավորվել են դիվանագիտական հարաբերություններ։

1938 —ստեղծվել է Սամբո մրցաձևը:

1945– հիմնադրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունը։

1945-հայտնաբերվել են ամերիցիում և կյուրի ծանր էլեմենտները:

1961 —ծնվել է ռուսական ռոք երաժիշտ, երգերի հեղինակ և երգիչ Սերգեյ Գալինինը:
1965– ԽՍՀՄ-ը տիեզերք է ուղարկել «Վեներա-3» տիեզերական սարքավորումը, որը Վեներա հասած առաջին սարքավորումն է։

1966 —նկատվել է ամենաառատ աստղանկումը՝ 2300 մետեոր րոպեում:

1979- բացվել է Բուխարեստի մետրոյի առաջին գիծը:

1989 - Չեխոսլովակիայում սկսվել է թավշյա հեղափոխությունը:

1996 —Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչություն, պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել են 67 մարդ:

Կ. Խաչիկյան

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»
Ամենադիտված