Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կույրերի միջազգային օր, Ռուսաստան՝ Քիմիական և ռադիացիոն պաշտպանության զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1114– Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:

1808-Թուրքիայում հրատարակվել է ամենահին հայալեզու թերթը` «Ժամանակ»-ը:

1894 –ծնվել է դերասան Լևոն Զոհրաբյանը:

1895 –ծնվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը:

1908– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի Սև քարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան):

1917 —Բաքվի խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ վերցրել է իշխանությունը Բաքվում:

1927 –ծնվել է ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը:

1937 – ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:

1937 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:

1946 –ծնվել է հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:

1959 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Արիս Շաքլյանը:

1975 – ծնվել է նկարիչ, ձևավորող Հռիփսիմե Մարգարյանը:

1920 –հայկական կառավարության գիտությամբ վրացական զորքերը մտել են 1919 թվականի հայ-վրացական պատերազմի արդյունքում ստեղծված չեզոք գոտի, որպեսզի կանխվի այդ տարածքների օկուպացիան թուրքերի կողմից:

2005-Ռուսաստանի Ստավրոպալի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում գիշերը փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը:

2006-«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:

 2009 –վախճանվել է բուսաբան Արմեն Թախտաջյանը:

2014-Մայր Աթոռում աշխատանքներն է ավարտել Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ որոշվել է իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ առաջիկա ապրիլի 23-ին:

2019-Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել:

2020-Երևանի Ազատության հրապարակում կայացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։

-Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

354 – ծնվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

1002 – էտերելդ 2-րդ Խելագարի հրամանով Անգլիայի հարավային շրջաններում իրականացվել է դանիացիների սպանդ:

1775 —անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի ղեկավարած բանակը գրավել է Մոնրեալը:

1805 —վիենացի մսագործ Իոհան Լաները հայտնագործել է նրբերշիկը:

1810 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը:

1850– ծնվել է շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին», «Սև նետը»):

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդլին տված խոստմանը համաձայն սկսել է գրել Ալիսի մասին հեքիաթը:

1868– վախճանվել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:

1903– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Կամիլ Պիսսարոն:

1907 —Ֆրանսիական Նորմանդիայում Պոլ Կորնյուն իր ստեղծած ուղղաթիռով կարողացել է 2 մետր (6,5 ֆուտ) բարձրանալ օդ:

1913 —կնքվել է թուրք-հունական համաձայնագիր՝ համաձայն որի հույները բացի էգեյան ծովի Թինիդոս, Իմբրդոս և Դոդեկանես կղզիները ստացել են նաև Կրիտոս կղզին:

1928 —Լենինի ուղեղի հետազոտման լաբորատորիայի հիմքի վրա գերմանացի ֆիզիոլոգ Օսկար ֆոգտը Մոսկվայում ստեղծում է Ուղեղի ինստիտուտը:

1940-Willis MotorCo ընկերությունը փորձարկել է առաջին ջիպ ավտոմեքենան:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային զորքերի Կիևյան հարձակվողական օպերացիան:

1964– տեղի է ունեցել «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:

1985 —ժայթկել է 1845 թվականից մարած կոլումբիական Նևադո-դել-Ռուիս հրաբուխը, որի արդյունքում զոհվել են մոտ 20 000 մարդ:

1994 - Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միացել է Եվրամիությանը

2001 —Հյուսիսային դաշինքի ուժերը մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:

2007 - Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը հանել է վրացական Բաթումիից:

2015 - Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։

2022 —Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել է ավելի քան 80 անձ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министра
Самое популярное