ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են ռեկորդային դիտումներ գրանցած «Փերփերի շոու»-ի հերոսները

ՖՈՏՈ

Փերփերին, Վագրոն, Նապան և Խոզոն արդեն վաղուց է, ինչ հայ մանուկների սիրելիներն են դարձել։ «Փերփերի շոու» ներկայացումը բեմում է 2022թ-ից, սակայն նախքան բեմ բարձրանալն այն հասցրել էր սիրվել յութուբյան հարթակում՝ սահմանելով ռեկորդային դիտումներ:

Նախագծի մեկնարկը տրվել է երկու տարի առաջ Գարիկ Մարտիրոսյանի, Ամարաս Գասպարյանի և Արտյոմ Հայկոբյանի կողմից։ Նախագծի վրա աշխատելիս՝ նրանք հստակ գիտեին, որ յութուբյան հարթակում էպիզոդներ ներկայացնելուց բացի, հանդես են գալու նաև ներկայացմամբ, քանի որ նախագծի համահեղինակները ի սկզբանե նպատակ են ունեցել հայ մանուկների համար որակյալ, համաշխարհային չափանիշներին չզիջող արտադրանք ստեղծել, քանի որ մինչ այդ նման բան չէր եղել։

Այսօր արդեն «Փերփերի»-ն ռեկորդային դիտումներ է գրանցում, այն  Youtube-ում ունի 13 սերիա և 11 երգ, իսկ նախագծի հերոսները՝ Փերփերին, Նապան, Խոզոն և Վագրոն, իսկական կուռք են դարձել հայ մանուկների համար։

«Փերփերի շոու» ներկայացումը ևս համարվում է երեխաների ամենասիրելիներից մեկը։ Այսօր արդեն տեղի է ունեցել 50-ից ավել ներկայացում։ Այն ինտերակտիվ ներկայացում է․ ամբողջ ընթացքում երեխաները ներկայացմանը էկրանների միջոցով մասնակցելու հնարավորություն ունեն: Ինչպես նաև նախատեսվում են ներկայացումներ ամբողջ Հայաստանով։

Ներկայացման մեջ կան նաև անգլերեն լեզվով երգեր։ «Փերփերի շոու»-ի սցենարն ամեն անգամ փոփոխության է ենթարկվում, քանի որ մշտապես նոր երգեր են ստեղծվում, որոնք ևս ընդգրկվում են ներկայացման մեջ։ Ի դեպ՝ նոյեմբերի 26-ին, Սունդուկյանի անվան թատրոնում սպասվում է ևս մեկ նոր ներկայացում։ Նապայի կերպարը մարմնավորում է Աննա Զաքարյանը, Վագրոյինը՝ Սարգիս Ռուստամյանը, Խոզոյինը՝ Սարգիս Խաչատրյանը, Փերփերիինը՝ Թամար Սահակյանը։ Նախագծի դիմահարդարն է Ադանե Աղաջանյանը, պրոդյուսերը՝ Ամարաս Գասպարյանը, բեմադրող ռեժիսորը՝ Արտյոմ Հակոբյանը, իսկ տնօրենը՝ Լիլիթ Ֆրանգուլյանը։

Տեղեկացնենք, որ Փերփերիի անձնակազմն այս պահին զբաղված է ամանորյա ներկայացման սցենարով։ Ամանորին «Փերփերի շոու»-ն հանդես կգա բոլորովին նոր սցենարով, լուծումներով և երգերով։

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

   

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular