Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 06 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:

1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Կարսը:

1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:

1920- հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:

1921– Հայաստանի և Վրաստանի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի Ախալքալաքն ու նրա գավառը անցնում են Վրաստանին:

1944 – ծնվել է հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):

1961- վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:

2006-Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անվամբ և սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:

2007- Շրի Lանկայի գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն:

2012-Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում  դադարեցվել են  բեռնափոխադրումները Հայաստան:

2018-«Արժեքների հեղափոխության» փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ 

2019-ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը, ինչի պատճառը նախարարության մի շարք որոշումներն են, մասնավորապես այն, որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1494 – ծնվել է օսմանյան 10-րդ սուլթան Սուլեյման 1-ինը:

1772 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել ծովամարտ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև:

1814 —ծնվել է բելգիացի երաժշտական գործիքների ստեղծող Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսաֆոնը:

1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:

1860 - Միացյալ նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:

1851 —ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն, որը հանդիսանում է Dow Jones & Co ընկերության համահիմնադիր և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակ:

1858 —ծնվել է ֆրանսիացի նկարիչ-կարուկատուրիստ Կարան դը Աշը (իսկական անունը էմմանուել Պուարե):

1861– ծնվել է կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1869– տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:

1887 —հիմնադրվել է շոթլանդական «Սելտիկ» ֆուտբոլային ակումբը:

1893– վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Չայկովսկին:

1913 - Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա Գանդին:

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավել են Կիևը:

1967 —շահագործման է հանձնվել ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կլասիֆիկացիայի Ռազմածովային ուժերի ստրատեգիական նշանակության ստորջրյա հրթիռային առաջին սուզանավը:

1973 –ծնվել է  վրացի քաղաքական և ռազմական գործիչ Իրակլի Օքրուաշվիլին:

1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:

1995 —լույս է տեսել «Queen»  խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:

2004 —Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:

2005-Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների համաձայն  Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը:

2012 - Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվում է Միացյալ նահանգների նախագահ:

2020 —վախճանվել է ռուս խորհրդային գրող–երկիծաբան, հեռուստահաղորդավար և դերասան Միխաիլ Ժվանեցկին:

Կ.Խաչիկյան

«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Ուղիղ․ նոր փուլ ենք մտնում․ ԱԺԲՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Մեսսին՝ MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին1913թ. Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. պատմության այս օրը (04 մայիս)Երևանում արտակարգ է․ տներ են հեղեղվել«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Աճ ռուբլու շուկայումԵրևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ (լուսանկար) Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Սահմռկեցուցիչ դեպք՝ Շիրակի մարզում․ 3 և 5 տարեկան երեխաները այրվել են «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»3 մետրանոց փոսից տղամարդու դի են հանել
Ամենադիտված