ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բոմբեր բաճկոն

ՖՈՏՈ

Վերջերս ավելի ու ավելի շատ մոդելավորողներ են ավելացնում իրենց աշնանային և ձմեռային հավաքածուները, այսպես կոչված, բոմբեր բաճկոններով, որոնք ըստ էության մինչև գոտկատեղը հասնող և թևերին առաձգական ժապավեններով անջրանցիկ թիկնոցներ են: Սակայն քչերը գիտեն, որ այդ բաճկոնի «բոմբեր» մոդայիկ անվան հետևում սովորական «օդաչուկական» բաճկոնն է: Այո, այո, դուք ճիշտ եք լսել: Ի սկզբանե այդ բաճկոնները ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուների համար։ Ժամանակակից բոմբեր բաճկոնների անմիջական նախահայրը MA-1 օդաչուական բաճկոնն է (անգլերեն flight jacket), որի զանգվածային արտադրությունը սկսվել է 1955 թվականին։ Առաջին բոմբեր բաճկոնները պատրաստվել են ձիու կաշվից:
Իսկ ինչու՞ է այն կոչվել «բոմբեր»: Այդ անվանումը տրվել է այդ բաճկոնին, քանի որ դրանք կրել են ծանր ռմբակոծիչների օդաչուները: Նաև այն ժամանակ այդ հագուստի տարբերակիչ հատկանիշը եղել է ներքին նարնջագույն երեսպատումը։ Այն ունեցել է բավականին կարևոր գործառույթ։ Արտակարգ իրավիճակում հայտնված օդաչուին հեշտ չէ նկատել խունացած պաշտպանիչ հագուստով: Հետևաբար, նարնջագուն թեթև նեյլոնով ներսից երեսպատած բոմբեր բաճկոնը կարելի էր շրջած հագնել և օդաչուին ավելի հեշտ կգտնեն ու օգնություն ցույց կտան:
Հետագայում 80-ականներին նման բաճկոնները հայտնի են դարձել քաղաքացիական անձանց շրջանում, 90-ականներին հայտնվել են կանանցի բոմբեր բաճկոններ, որոնք էլ ակնթարթորեն թրենդային են դարձել։ Շատ ենթամշակույթների համար բոմբեր բաճկոնները դարձել են համազգեստի անբաժանելի մաս։
Կան 3 տեսակի բոմբեր բաճկոններ:
Դասականը կարվում է կաշվից, երբեմն ներսից մորթիով երեսպատված: Դա ամենաշատն է նման հին ժամանակների բոմբերներին և լինում է տարբեր գույների:
Լցոնված բոմբերները տարբերվում են նրանով, որ ջերմամեկուսացնող հատկությունն ավելացնելու համար այն լցոնված է լինում փետուրով։
Սպորտային բոմբերը, նման է ժամանակակից օլիմպիական բաճկոններին, բայց կոճակներով է։ 
Բոմբերները հսկայական ժողովրդականություն են ձեռք բերել իրենց զգալի առավելությունների շնորհիվ՝ հարմարավետություն, բազմակողմանիություն, գործնականություն: Բազմազան դիզայնը նույնպես հսկայական պլյուս է դարձել. հաճելի է, երբ բաճկոնը կարելի է կրել գրեթե ամեն ինչի հետ՝ լինի դա ջինս, թե այլ զգեստ:
Հսկայական թվով հոլիվուդյան աստղեր հաճույքով կրում են բոմբերներ և դա նույնիսկ Օսկարի կարմիր գորգի վրա: Օրինակ Քիմ Քարդաշյանին, Ռիհաննային, Էմմա Ուոթսոնին և բազմաթիվ այլ հայտնի մոդելների կարելի է հանդիպել նման բաճկոնով փողոցում: Ներկայումս բոմբերները դարձել են ամենօրյա ոճի հիմնական տարր, առանց որի հարմարության և գործնականության դժվար է յոլա գնալ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular