ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սուրբ Ծննդյան գարեջուր

ՖՈՏՈ

Դեկտեմբերի սկզբին, ավանդաբար, որոշ երկրների խանութների դարակներում հայտնվում է սեզոնային գարեջրի ամենահայտնի տեսակներից մեկը։ Խոսքը Սուրբ Ծննդյան մուգ գարեջրի՝ Tuborg Christmas Brew-ի մասին է։ Այս գարեջրի հայտնվելն արդեն իսկ շատ եվրոպացիների համար Սուրբ Ծննդյան ավանդույթ է դարձել։ Ամանորյա տուբորգը խիտ բուրմունքով կիսամուգ գարեջուր է։ Այն եփում են գարու ածիկից։ Դրանում ալկոհոլի պարունակությունը կազմում է 5,6 %։
Այս գարեջուրը ստեղծվել է Carlsberg ընկերության գարեջրագործների կողմից 1981 թվականին և վերջին երեք տասնամյակների ընթացքում այն այնքան տարածված է, որ Դանիայում նույնիսկ արդեն նշում են J-օրը (նորվեգական Julebryg-ից՝ Սուրբ Ծննդյան գարեջուր): Դանիացիները սկսել են նշել այդ տոնը սկսած 1990 թվականից, և այն շատ արագ դարձել է Սուրբ Ծննդյան տոների մի մասը։ Վերջերս այդ տոնը դարձել է միջազգային։ Այն նշվում է Իսլանդիայում, Գրենլանդիայում և Շվեյցարիայում։ Հավանական է, որ ժամանակի ընթացքում այդ ավանդույթն արմատավորվի նաև այլ երկրներում, օրինակ Հայաստանում: Նշենք, որ դա հեռուն գնացող «մարքեթինգային» քայլ է։ Արդեն 2008 թվականին J-Day բառը մտել է դանիական բառարան։ Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Carlsberg ընկերությունը շատ զգայուն է «ավանդական ամանորյա ըմպելիքի» կերպար ստեղծելու հարցում։ Օրինակ, 2003 թվականից ի վեր ավանդույթ է դարձել գարեջուրը լցնել նոյեմբերի առաջին ուրբաթ երեկոյան ուղիղ ժամը 20.59-ին։ Այդ պահին Կոպենհագենի փողոցներով սկսում են վազել ձիաքարշ սայլերը, որոնք այդ ամանորյա ըմպելիքը հասցնում են բազմաթիվ փաբեր ու սրճարաններ։ Շշալցման սկիզբը նշվում է քաղաքի բազմաթիվ փաբերում խնջույքներով, որտեղ բրենդային սայլեր են ժամանում և բոլորին հյուրասիրում թարմ գարեջրով։
Մեկ այլ ավանդույթ եղել է շշերի և ալյումինե տարաների ձևավորման մեջ կապույտ գունային սխեմայի, ինչպես նաև Սուրբ Ծննդյան տարբերանշանի օգտագործումը: Կապույտ Սուրբ Ծննդյան պիտակը վերցվել է 1979 թվականին Carlsberg-ի կողմից թողարկված Սուրբ Ծննդյան բացիկից: Այն այնքան հայտնի է դարձել, որ երկու տարի անց, երբ մշակվում էր նոր արտադրանքի դիզայնը, առանց երկար մտածելու հիմք է ընդունվել։ Կապույտ ապակե շշերը հատկապես անսովոր տեսք ունեն: Այսօր այդ դիզայնը դուրս է եկել գարեջրի դիզայնից և տարածվել ամանորյա բազմաթիվ իրերի վրա: Նշենք, որ կապույտ մուշտակով Ձմեռ պապը դանիացիների համար նորմա է։
Եվ չնայած այդ գարեջուրը տարեկան ընդամենը մի քանի շաբաթ է վաճառվում, Դանիայում վաճառքի ծավալով այն չորրորդ տեղում է։ Նա իր հետևում է թողել այնպիսի հայտնի և ընդունված գարեջրեր, ինչպիսիք են Tuborg Green-ը կամ Classic-ը, որոնք, ի դեպ, վաճառվում են ամբողջ տարվա ընթացքում:
Իսկ ընդհանրապես ամանորյա գարեջուրն օրինակ է այն բանի, որ մեր ժամանակներում էլ են ձևավորվում տոներ և ավանդույթներ։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular