ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երաժշտական գործիք սազ

ՖՈՏՈ

Սազը լարային կսմիթային նվագարան է։ Այն տարածված է Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Գոյություն ունեն սազի մենակատարային, անսամբլային մեծ ու փոքր տեսակներ, որոնք համապատասխանաբար, ունեն տարբեր թվով մետաղե լարեր՝ 4-ից 10-ը: Սազը սիրված նվագարան է եղել հատկապես գուսանների ու աշուղների շրջանում, և հնագույն ծագում ունի։
Սազի հայրենիք է համարվում Հին Պարսկաստանը: Ըստ «Իրանիկ» հանրագիտարանի, սազի նախահայրը, ամենայն հավանականությամբ, եղել է Շիրվանի տանբուրը, որը հայտնի է եղել Թավրիզում և նկարագրվել էր 15 -րդ դարում պարսիկ երաժիշտ և երաժշտության տեսաբան Աբդուլգադիր Մարագիի կողմից: Ըստ Երաժշտական ​​հանրագիտարանի սազը պարսիկների հնագույն ժողովրդական երաժշտական գործիքներից է: Նրա նախորդներն են համարվում սեթարը, (կամ այլ կերպ  ջուֆթի սազը, որը հիշատակվում է 12-րդ դարում ապրած պարսկական պոեզիայի դասական Նիզամիի բանաստեղծություններում) և նմանատիպ ձև ունեցող դուտարը: Համարվում է, որ սազն իր ժամանակակից ձևը ստացել է Իրանի շահ Իսմայիլ Խաթայի (16 -րդ դար) դարաշրջանում: Սազի առաջին մոդելները եղել են փոքր չափերի, և ունեցել են մետաքսե թելերից կամ ձիու մազից պատրաստված 2-3 լար: Հետագայում գործիքի  չափերով մեծացել է, մարմինն ու պարանոցը երկարացվել են, աճել է լարերի թիվը: Յուրաքանչյուր ազգություն ձգտել է սազի կառուցվածքը «հարմարեցնել» սեփական ազգային երաժշտական ստեղծագործությունների կատարման համար: Տարբեր մասեր հարթեցվել են, ձգվել, կարճացվել կամ երակարեցվել, ավելացվել են լրացուցիչ հատվածներ: Սազ անվանման տակ են ընկնում բազմաթիվ այնպիսի  երաժշտական ​​գործիքները, որոնք տարբերվում են չափերով, ձևով, լարերի քանակով և այլն: Այնումաենայնիվ բոլոր սազերի համար ընդհանուր է տանձի ձև ունեցող մարմինը, որը հանդիսանում է փայտե ռեզոնատոր, (առանց կաշվե թաղանթի օգտագործման), երկարավուն գրիֆը, կրկնակի կամ եռակի լարերը, որոնց վրա նվագում են կսմիթի միջոցով:
Իրանում նկարագրված գործիքը տարածված է եղել «չոգուր» և «թուրքական բագլամա» անուններով, իսկ «սազ» բառը ընդհանրապես օգտագործվել է ցանկացած երաժշտական գործիքի անվանման համար: Հավանաբար այդտեղից է գալիս հայերի մոտ ընդունված սազանդար անվանումը, որով կոչում էին թափառական երաժիշտներին:
Սազը թյուրքական ժողովուրդների ամենահին գործիքներից մեկն է եղել: Այն նվագել են թափառական երաժիշտները պատմական իրադարձությունների մասին պատմելիս կամ էլ սիրային երգեր ու բալլադներ կատարելիս: Թուրքիայում երկու նման գործիքներ են կոչվում սազ՝ դրանք են  «բագլամա»-ն, որը  մեծ գործիք է  7 լարով (երկու զույգ լարերով և մեկ եռակի), և «կուրա»-ն, որը փոքր գործիք է 6 լարով (երեք զույգ): 
Սազը շատ սիրված է եղել նաև Հայաստանում: Հայկական սազն ունեցել է 10-13 լադ և 6-8 լար: Ըստ երաժիշտ-ֆոլկլորագետ Սպիրիդոն Մելիքյանի՝ «տնետուն ման եկող աշուղները սազով ու թամբուրով փառաբանում էին իրենց նախնյաց հերոսներին։ Աշուղական սազը սեփական երգին նվագակցող նվագարան է, որտեղ երգը բնորոշվում է ազատ հանկարծաբանական (իմպրովիզացիոն) ոճով, իսկ սազի նվագակցությունը՝ մեղեդիական զարգացման հարուստ զարդախաղերով: Սազի ձայնը մաքուր է ու զրնգուն, սակայն մեղմ ու թույլ, ուստի և ժամանակակից նվագախմբերում այդ նվագարանը փոխարինվել է առավել հնչեղ քանոնով։
Ներկայումս Հայաստանում սազն առավելապես աշուղական նվագարան է: Օրինակ իր երգեցողությանը սազով է նվագակցել գուսան Շիրինը։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular