ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… պիցցա

ՖՈՏՈ

Պիցցան իրոք հայտնագործել են իտալացիները 19-րդ դարում, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ վերևից տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։ Իտալական pizza բառը ծագում է, կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere հարթեցնել բայից։  Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելու սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Նման ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան, կամ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որը լցոնել են միջուկով: Սակայն այնպես չէ, որ նման ուտեստ հնում եղել է միայն իտալացիների մոտ։ Պիցցայի նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա եղել է լոշ, որին հնագույն մարդիկ ավելացրել են տարբեր բաղադրամասեր այն ավելի համեղ դարձնելու համար: Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմում են սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով: Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ: Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն: Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլոմբոսյան Ամերիկայում հնդկացիներն օգտագործում էին կլոր տափակ լոշ, որին կոնկիստադորներն անվանել են տորտիլյա։ Արաբները պատրաստել են իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։ Ընդ որում, այս բոլոր հացատեսակներն օգտագործվել են որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք է դրվել, և կերվել այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսներն ավելի հեռուն են գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցնել են խխունջներից պատրաստված ապուրով և այն այդպես կերել։ Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց ի վերջո իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինն իտալացիներն են հացն օգտագործել որպես ափսե։ Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ են եղել միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է մտել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդն ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը: Ներկայումս պիցցան Իտալիայում մի տեսակ կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշ է, չնայած այնտեղ ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին: Կամ, այլ կերպ ասած, պիցցան դրսում է խորհրդանիշ, իսկ սպագետտին ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին այնքան էլ առաջին տեղը չէ իտալական խոհանոցում։
 Нет описания.
Կ․ Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular