ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բուշլատ

ՖՈՏՈ

Կիսավերարկուն, կամ մասնավորապես բուշլատ բաճկոնը ներկայումս ամուր արմատավորված է շատերի զգեստապահարանում որպես տաք վերնազգեստի հարմարավետ ամենօրյա տարբերակ։ Սակայն քչերը գիտեն, որ այդ օրիգինալ զգեստն ի սկզբանե նավաստիների վերնազգեստն էր։
Բուշլատը (անգլերեն Pea coat)  վերնազգեստ է, որը ըստ էության կարճ երկփեղկ վերարկու է պատրաստված խիտ բրդյա գործվածքից։ Դա այն օրիգինալ համազգեստն է, որը կրել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմական նավաստիները։ Սկզբում այն ​​ուներ ութ հարթ կոճակ, իսկ հետո վեցը։ Ծովային ցուրտ քամուց պաշտպանվելու համար ուներ ծալվող ծավալուն օձիք:
Այդ կրկնակի փեղկով բրդյա բաճկոններն առաջին անգամ կրել են անգլիացի նավաստիները 19-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ է Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը որպես համազգեստ ընդունել այդ զգեստը։ Կա վարկած, որ բրիտանական նավատորմն այդ հագուստը ստացել է դիզայներ Էդգար Քեմփլինի շնորհիվ: 19-րդ դարի կեսերին բացելով տղամարդկանց վերնահագուստի խանութներ նա սկսել է վաճառել զինվորական համազգեստ նավաստիների համար և գործնական, հարմարավետ կարճ կրկնակի փեղկով բրդյա բաճկոններ որպես ամենօրյա հագուստ: 
Յուրաքանչյուր ազգի կարճ վերարկուները որոշ տարբերություններ ունեին, բայց խիտ կոպիտ բրդյա գործվածքը, երկփեղկությունը, ծավալուն օձիքը և դրանց վրա պատկերված խարիսխներով երկշար կոճակները եղել են անփոփոխ։
Ռուսական կայսրությունում այդ հագուստը զգեստապահարան է մտցրել Ֆ.Պ. Լիտկեն, ով Արկտիկայի ծովագնաց և հետազոտող էր: Նա է նաև տվել այդ հագուստի առաջին հետաքրքիր անվանումը՝ բրուշլատը։ Այն առաջացել է գերմաներեն brust - կուրծք և latte - պահպանել բառերից: Ժողովրդի մեջ և նավատորմում «բրուշլատ» բառը արագ է արմատավորվել։ Սակայն պաշտոնական փաստաթղթերում այն ​​կոչվում էր «ուրսի աստառով կարճ վերարկու»։ 19-րդ դարի վերջում այդ կարճ բրդյա կիսավերարկուն սկսեց կոչվել բուրշլատ, իսկ խորհրդային իշխանության գալուստով, և մինչ օրս, բուրշլատը վերանվանվեց բուշլատի: Հետագայում ԽՍՀՄ-ում բուշլատի ըմբռնումը որպես անկախ վերնազգեստ ջնջվեց: Այսպիսով, նման կերպ կարող էին կոչել ինչպես տարբեր վերնազգեստները, այնպես էլ դատապարտյալների կիսավերարկուները:
Աշխարհում ժամանակի ընթացքում բուշլատն արդիականացվեց՝ կարճացվեց, թեթևացվեց, նեղացվեց ու տարածվեց հասարակ մարդկանց մեջ։ Այսպիսով, 20-րդ դարի 60-ականների սկզբին լոնդոնցի նորաձևերը հաճախ էին նման հագուստ կրում, իսկ 1969-ին Անգլիայում լայնորեն հայտնի Tailor & Cutter ամսագիրը հրապարակեց տղամարդկանց կիսավերարկուի մոդել, որը կոչվում էր Ուելսի արքայազնի բաճկոն: Ժամանակի ընթացքում հայտնի կուտյուրիները սկսեցին ուշադրություն դարձնել բուշլատների վրա և հաճախ դրանք ներկայացնել իրենց հավաքածուներում։ Այսօր, թե՛ տղամարդկանց, թե՛ կանացի զգեստապահարանները կարող են պարծենալ նման հանդերձանքով։
 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular