Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դոպինգ Սփեյս»-ի տնօրենը և մի շարք պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն հանրային միջոցների վատնման համար․ Էդգար Ղազարյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռեփեր Սնուփ Դոգգի համերգի ֆինանսավորումը պետական բյուջեից անօրինական է, որովհետև դա նախատեսված չի եղել ո՛չ կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով, ոչ էլ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ 

Ղազարյանը նշեց, որ համերգի համար նախատեսված գումարը կառավարությունը հատկացրել է պետական բյուջեում բոլոր մշակութային միջացառումների համար նախատեսված գումարից ու հավելյալ միջոցներ կառավարության պահուստային ֆոնդից։

«Իսկ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքով՝ կառավարության պահուստային ֆոնդից միջոցները ծախսվում են բացառապես չնախատեսված ծախսերի, հրատապ նշանակութուն ունեցող խնդիրների լուծման համար, օրինակ՝ տարերային աղետի հետևանքների վերցացում և այլն։ Չի կարող համերգի ֆիանսավորումն իրականացվել պահուստային ֆոնդից։ Բացի դրանից, այս երգիչը դեռևս իր պատմության ընթացքում չի ունեցել պետական աջակցությամբ համերգ։ Ընդհանրապես այդ տիպի երգիչների համերգներն առևտրային են։ Այսինքն՝ հայտնվում է պրոդյուսերային ընկերություն, որը նրան վճարում է հոնորար, կազմակերպչական ծախսերն է հոգում, տոմսերն են վաճառվում, և որպես առևտրային պրոյեկտ են իրականացնում»- պարզաբանեց հասարակական գործիչը։

Ղազարյանը նշեց, որ կառավարությունը ֆինանսավորել է մի ընկերության, որը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 4-ին։ 

«Այսինքն հուլիսի 4-ին հիմնադրված առևտրային ընկերությունը, որը ո՛չ հիմանդրամ է, ո՛չ բարեգործական կազմակերպություն է և այլն։ Ընդամենը 2 սեփականատեր ունեցող ընկերությունն է, ընդ որում սեփականատերերից մեկին հրավիրել են գլխավոր դատախազություն՝ ապօրինի հարստացման գործով։ Նա, դատախազության կարծիքով, ունի ապօրինի ձեռք բերած գույք։ Եթե նայեք այդ համերգի ծախսերը, ապա կնկատեք, որ կառավարությունը հոգում է բոլոր ծախսերը՝ հյուրանոցի, սննդի, տեխնիկական, աշխատավարձը։ Այդ ընկերության տնօրենի աշխատավարձը կազմում է 5 միլիոն 6 հարյուր հազար դրամ։ Ընկերությունն իր տնօրենին աշխատավարձ չի տալիս, այդ աշխատավարձն էլ է նախատեսված կառավարության կողմից։ Ընկերության տերը պետք է ստանա վարչապետի աշխատավարձից 5 անգամ բարձր գումար։ Որևէ տրամաբանություն գոյություն չունի»,- հավելեց արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Էդգար Ղազարյանն ընդգծեց, որ պետական տոների և հիշատակի օրերի համար պետական բյուջեով նախատեսված է ընդամենը 40 միլիոն դրամ, իսկ միայն այդ համերգի պետական աջակցությունը 2 մլրդ 300 մլն դրամ է։

«Չնայած կառավարությունը ծածկում է համերգի համար բոլոր ծախսերը, պարզվում է, որ համերգն էլ անվճար չէ։ Այսինքն՝ նման դեպքերում համերգը, ենթադրենք, պետք է լիներ բացօթյա մի տեղ, ով որ ցանկանում էր, անվճար հիմունքներով պետք է մասնակցեր։ Բայց պարզվում է, որ այդ ընկերությունը նաև տոմսեր է վաճառում, ստանալու է հասույթ, որը մնալու է որպես շահույթ։ Սա օրենքով քրեական հանցագործություն է, պետական միջոցների վատնում։ Որովհետև եթե այդ համերգը պետական կարևորություն ունենար, ԿԳՄՍ նախարարության համակարգում կան տասնյակ կազմակերպություններ, մշակութային խմբեր, կոլեկտիվներ,  ինչպես նաև հայ ֆիլհարմոնիա, որի նպատակն է համերգների կազմակերպումը։ Հիմա հարց է առաջանում, եթե բոլոր ծախսերը պետությունն է փոխհատուցում, ապա ինչո՞ւ դա չի իրականացվում ԿԳՄՍՆ-ի, հայ ֆիլհարմոնիայի միջոցով, այլ 1 ամիս առաջ հիմնադրված ընկերության միջոցով»,- ընդգծեց հասարակական գործիչը։

Նա ասաց, որ Հայաստանը, արցախահայությունը աղետալի վիճակում են․ «Հայաստանի վարչապետն է կառավարության նիստին ասում, որ ցեղասպանության վտանգ կա, պետական բյուջեի միջոցներով կազմակերպվում է համերգ։ Մեր պետությունը ի վիճակի չէ հումանիտար բեռ հասցնել Արցախ, բայց պարզվում, է որ ի վիճակի է կազմակերպել մի ռեփ երգիչի համերգ։ Եթե դա վերաբերեր ժողովրդական գործիքներին, ազգային պարարվեստին, և այլնին, հասկանալի կլիներ, որ պետական  աջակցության կարիք կա։ Ես համեմատություն եմ արել բոլոր թանգարանների համար պետական բյուջեով որքան գումար է նախատեսված, ու այդ համերգի համար որքան գումար է նախատեսված»։ 

«Վարչապետը կառավարության նիստում ասում է, որ թանագարանները, կարող է, փակենք, որովհետև թանգարաններն այցելուներ չուեն։ Բայց պարզվում է, պետբյուջեից թանգարանների ֆինանսավորումն ավելի քիչ է, քան այդ համերգի պետական ֆինանսավորումը։ Այն գրեթե հավասար է ՀՀ նախագահի աշխատակազմի մեկ տարվա ծախսերին։ Պատկեարցնո՞ւմ եք, 2 ժամանոց համերգի ծախսը նախագահի ամբողջ աշխատակազմի բորոի աշխատավարձերի, բենզինի, կոմունալ ծախսերի, գործուղումների և այլնի ծախսերի չափ է»,- հավելեց Ղազարյանը։ 

Հարցին՝ երկրում իշխանափոխության դեպքում հնարավո՞ր է, որ համերգի կազմակերպիչները, «Դոփինգ Սփեյսի» տնօրենը, ԿԳՄՍ նախարարությունը պատասխանտվության ենթարկվեն, հասարակական գործիչը պատախանեց, որ «անպայման»։

«Ես իմ լայվում համեմատություն էի արել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ 11 միլիոն դրամի չարաշահման համար ձերբակալություններ են իրականացվել, քրեական  գործ են հարուցել մի կազմակերպության դեմ։ 11 միլիոն դրամն ուր, 2 միլարդ 3 հարյուր մլն դրամն ուր։ Դա ակնհայտորեն հանրային միջոցների վատնում է, ընդ որում, իրականացվել է կազմակարպված հանցավոր խմբով, որում ներքաշվել են պաշտոնատար անձինք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները՝ վարչապետի գլխավորությամբ»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել են, որ կառավարությունը Սնուփ Դոգգի համերգից ստացված հասույթից որևէ եկամուտ չի ունենալու, ամբողջ հասույթը տնօրինելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, բայց պարտավոր է պետբյուջե վճարումներ կատարել։

Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ)Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասինԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանՆախընտրական հարցումներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին սատարողները 10 տոկոսով ավելին են, քան գործող նախագահ Բայդենին սատարողներըՄեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ ՍրբազանՄենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Հայ պատգամավորները ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալի հետ հանդիպմանը բարձր են գնահատել գործակալության ներդրումը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործումԱնվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքու-Անկարա դաշնակցային հարաբերություններըՀայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբՈգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանԵկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն ԱշոտյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ)Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում ՇուշիՔայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան ԱբրահամյանՎրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջԱդրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ ԿոլոմինաՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում. Բագրատ Սրբազան. Լուսանկարներ Aysor.amՂազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ ԴեսպանՆիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստումԷջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթինԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից (տեսանյութ)ՀՀ-ում ամուսնության նպատակով առևանգել են անչափահասի Պայքարը Կիրանցից պետք է տեղափոխել ԵրևանԾանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցըՈԻՂԻՂ. Հրատապ. Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցն՝ այս պահին3 շաբաթ է ուշքի չենք գալիս․ «Ուրալ»-ի վթարից զոհված Ժոզեֆի մայրը պատմում է Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ ԿարապետյանԹուրքիայում ավտոբուս է վթարվել․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ Փաստաբանների համար հարկերը կավելանան, վճարողը՝ հպարտ հարկատուն է լինելուՆախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումըԶգուշացեք․ ջերմաստիճանի նվազում և կարկուտ է սպասվում60-ամյա Գարեգին Հ․-ն հիվանդանոցի ճանապարհին մահացավ Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըՀայտնվել ենք մի իրավիճակում, երբ պետության ղեկավարի շահերը 100 տոկոսով հակասում են պետության շահին. ԲոզոյանԻնչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին
Ամենադիտված