Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Մոլդովա՝ Անկախության օր, Իրան՝Դեղագործի օր, Ռուսաստան՝Ռուսական կինոյի օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828– ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը։

1875 –ծնվել է  Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից զորավար Մախլուտոն։

1956 – ծնվել է հայազգի ռուսաստանյան դիրիժոր Կոնստանտին Օրբելյան կրտսերը:

1974- վախճանվել է նկարիչ Եփրեմ Սավայանը:

1975-վախճանվել է  պետական և կուսակցական գործիչ Պարգև Ղազարյանը:

1982- հայ ահաբեկիչները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղազախստանի հետ։

1994- վախճանվել է քանդակագործ Դերենիկ Դանիելյանը:

1997-Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։

2007– վախճանվել է ամերիկահայ նկարիչ, գորգագետ, գորգարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։

2008- սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները` կապված սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ:

2009-Մինաս Ավետիսյանի լավագույն որմնանկարներից մեկը՝ 1973 թվականին ստեղծված «Թորոս Ռոսլինը», Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերականգնվել է և վերջնականապես հանգրվանել Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում։

2018-Բնապահպանների և «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել հանքի մատույցներում:

2021-վարչապետ Փաշինյանը Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս սկսել է օգտագործել ադրբեջանական տեղանուններ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.49- Իսպանիայի պաշարման արդյունքում Իլերդոյում (ժամանակակից Լերիդա) պոմպեացիները կապիտուլացիայի են ենթարկվելԿեսարի կողմից:

1576– վախճանվել է վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը հանդիսացող նկարիչ Տիցիանը։

1760 –Ռուսաստանում թագուհի Ելիզավետան հրաման է արձակել, համաձայն որի պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել:

1770– ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը։

1783- Փարիզի երկնքում առաջին թռիչքն է իրականացրել շարլյերը՝ «ցնդող գազով» լցված աէրոստատը:

1813- Դրեզդենյան ճակատամարտում Նապոլեոնը հաղթել է դաշնակցային բանակին:

1855- Լոնդոնում ցուցադրվել է առաջին այնպիսի դաշտային խոհանոց, որի միջոցով  գումարտակի համար կերակուր պատրաստելու համար ծախսվում է սովորական 800 կգ փայտի փոխարեն 21 կգ:

1859-գնդապետ էդվին Դրեյկը ամերիկյան Տայտատսվիլլա քաղաքի մոտ (Փենսիլվանի նահանգ) հորատել է առաջին նավթային հորը: Այդ օրը համարվում է ամերիկյան նավթարդյունաբերության ծննդյան օրը:

1871– ծնվել է ամերիկյան գրող, հասարակական գործիչ և ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը:

1875-Լուկակ դե Բուաբոդրինը հայտնագործել է Մենդելեևի կանխատեսած գալիում քիմիական էլեմենտը:

1878- ծնվել է ռուս զորահրամանատար, Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող Պյոտր Վրանգելը:

1884– ծնվել է վրացի բանաստեղծ Ալեքսանդրե Աբաշելին։

1896– Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի է ունեցել աշխարհի ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Այն տևել է 38 րոպե:

1896 – ծնվել է հանրահայտ խորհրդային դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:

1900 –Անգլիայում երթուղի են մտել առաջին միջքաղաքային ավտոբուսները:

1910 – ծնվել է կաթոլիկ վանուհի Մայր Թերեզան:

1911 - Մոսկվայում հիմնադրվել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը։

1912 – էդգար Ռեյս Բերրոուզը մի ամսագրում հրատարակել է Տարզանի արկածների մասին պատմող առաջին պատմվածքը:

1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան պատերազմ է հայտարարել Ավստրա-Հունգարիային:

1922 - Հույն-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերի զորքը գրավել է Էգեյան Աֆյոն-Կարահիսար քաղաքը:

1922 —Մոսկվայում լույս է տեսել«Կրոկոդիլ» հումորային ամսագրի առաջին համարը:

1946 –ԱՄՆ-ում փորձարկվել է օդաչուի կատապուլտվող բազկաթոռը:

1955 - Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը:

1991 - Մոլդովան հայտարարել է իր անկախությունը Խորհրդային Միությունից:

2000 - Մոսկվայի Օստանկինո աշտարակում ծագած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ:

2008 — 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալում:

Կ.Խաչիկյան

Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներինՈ՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Քաղաքացին 2800 դոլարով hրազեններ է գնել ու բռնվել (տեսանյութ) Կիրանցում գերլարված է․ չափագրումներ են իրականացվում (լուսանկար)Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն»․ ՍանոսյանՆոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործից Նախարարությունը և պետությունը դրամաշնորհներ են ստանում զանազան այլ կառույցներից և կենտրոններից, որ այդ ծրագրերն անեն. մասնագետը՝ թունավորումների աճի մասինՔաղաքական գործիչներից ովքեր են այսօր հանդիպել Բագրատ սրբազանի հետ«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում«Սաղ նստած լաց են ըլմ»․ հուզիչ տեսանյութ՝ ԿիրանցիցՎթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ինձ ինչ-որ հրաշալի բան է սպասվում. Մբապե Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ ԿարապետյանՄեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին․ ՍրբազանԿիրանցից բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿՀամաձայնվե՛ք, որ արյnւն չթափվի«2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»«Թենիս խաղացե'ք». Նիկոլ Փաշինյանը` դպրոցականներին (տեսանյութ)Արևմուտքը չի կարող ստանձնել Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթըՀա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Բողոքի ակցիաներին մասնակցող ձերբակալված 5 անդամները ազատ են արձակվելԵրևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմովՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Նրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Տիգրան Աբրահամյան «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»1992թ. հայկական զինված խմբավորումները գրավել են Բերդձոր՝ Լաչին քաղաքը. պատմության այս օրը (18 մայիս)«Ռուսաստանից հրաժարվելը հակառակ արդյունք կտա». Հայաստանը կտուժի Արևմուտք փախչելու համար29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ և ոսկյա զարդեր և խաղադրույք արելԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Հեղուկ գազի գինը կրկին նվազել է Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Մանրամասներ Երևան-Գյnւմրի ճանապարհին վթարից. զnհ nւ վիրավnր կաՍանկտ Պետերբուրգի բուհերից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կհանգեցնեն Հայաստանի փլուզմանը. նախկին նախարար«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Հայտնի է ով էր «Կիրանց» հացատան հատուկ հյուրըՄեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Արեւային կայանի, «Ֆլայ Արնայի» ծրագրերը ձախողվել են․ «Հրապարակ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով, ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ» Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». «Ժողովուրդ» Ով է իրականացնում ցnւցարարներին ցրելnւ, ծեծելnւ ինuտրnւկտաժը․ «Հրապարակ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»
Ամենադիտված